Middle East Armenian Portal
Home   News   Forums Articles Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
Archives
News > Pan-Armenian News (Movies) > Luiza Ghambaryan, life on the other side of the curtain


By Meri Martirosyan

Azad-Hye Special

Actress Luiza Ghambaryan was born in Yerevan in 1977. Her father was a lecturer of economics for 40 years and her mother- a housewife. She graduated from the cultural department of the Pedagogical University and while she was still a freshman, she played the role of the princess in the Yerevan State Dramatic Theatre, a role that was followed by many more.

She likes all four seasons and she prefers the Armenian and Chinese cuisines. She tries to live up to Bible's commandments. So far, she has played around 40 roles of which she  finds her role as "Juliet" (In Romeo and Juliet) very distinct,  in addition to Sophie in "Ciao" and her difficult and much responsible role as a beggar  in "The Sound of Silence or the 6th symphony" (of Vigen Chaltranyan).

Currently shes working in her 3rd serial "The Price of Life" after her grand success in "A Tragic Happiness" and "Return". She was the first among Armenian actresses to kiss in front of the cameras and play roles of daring women. Many of her colleagues criticized her at first but later, they started to act in the same serials themselves.

Luiza is preparing now to star in a play named "Oh Anna, Anna".

When asked about her dream role, this is what she had to say: "I dream of playing the Mexican painter Frida Kahlos role, Ive always wished for it, who knows, it might come true one day. Regarding the plays, I dream of having a talented partner since what we do is a collective work. As for the serials, it is a daunting work; its really difficult to keep the viewer interested all the time. I always have fun though, since the cast is full of talented people and working with them is pure joy."

About her husband and child: "My family is the family everyone dreams of, love and respect and devotion to God. My husband and I have a daughter and if one day she decides to become an actress, I would be so happy and I would help her but if she does not have the talent I will ask her to do what she can do best."

And about her love for her country, the actress added: "The love we have towards our country is not for the space that the country occupies, you can be a good patriot while living abroad too. When you perform your duties well, when, for example, you do not litter the streets, you are already on the right track. Its an internal moral issue. This is what I have learned also by examining the legacy of Garegin Njteh. Ive had opportunities to live in other countries, but didnt go for it since I found my second half here and I work in a domain that I cherish a lot. Im really glad that I stayed; what else could I ask for?"

English text by Nanor Mikayelian


TEXT IN ARMENIAN

ԼՈՒԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆ. ԿՅԱՆՔ ՎԱՐԱԳՈՒՅՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

Մերի Մարտիրոսյան

Ազատ-Հայ կայքի հատուկ

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը ծնվել է 1977 թվականի հունիսի 15-ին, Երևանում: Հայրը շուրջ 40 տարի դասախոսել է տնտեսագիտություն, մայրը տնային տնտեսուհի է եղել: Քույրը բնակվում է Միացյալ նահանգներում, իսկ եղբայրը` Ֆրանսիայում:

Լուիզան ավարտել է Մանկավարժական համալսարանի կուլտուրայի բաժինը, 1-ին կուրսից սկսել է աշխատել Երևանի պետական դրամատիկական թատրոնում, խաղացել է արքայադստեր դերը, որին հաջորդել են բազմաթիվ ուրիշ դերեր: Սիրում է տարվա բոլոր եղանակները, նախընտրում է հայկական և չինական խոհանոցները: Կյանքի նշանաբան չունի, փորձում է առաջնորդվել աստվածաշնչյան պատվիրաններով: 

Դերասանուհին մինչ այժմ խաղացել է շուրջ 40 դեր, որոնցից առանձնացնում է Ջուլիետը Ռոմեո և Ջուլիետ ներկայացման մեջ, Սոֆիի կերպարը Չաո ներկայացման մեջ և Վիգեն Չալդրանյանի Ձայն լռության կամ 6-րդ սիմֆոնիա ներկայացման մեջ մի մուրացիկ աղջկա` բավականին բարդ ու պատասխանատու կերպար: Այժմ Լուիզա Ղամբարյանը նկարահանվում է  թվով 3-րդ սերիալում,որը կոչվում է Կյանքի գինը: Նախորդները` Դժբախտ երջանկություն և Վերադարձ, բավականին մեծ հաջողություն ունեցան: Նա,կարելի է ասել, առաջինն էր  հայ դերասանուհիներից, ով նկարահանվեց սերիալում, համբուրվեց տեսախցիկի առջև և կերտեց համարձակ կնոջ կերպար: Կոլեգաների մեջ շատ են եղել քննադատողներ, սակայն այդ նույն մարդիկ այժմ նույնպես նկարահանվում են սերիալներում:

Լուիզան ներկայումս պատրաստվում է հերթական ներկայացմանը, որը կոչվում է Ախ Աննա,Աննա: Դերասանուհին ներկայացնում է կյանքը` վարագույրից այն կողմ: Իսկ թե ո՞ր դերի մասին է երազում, դերասանուհին պատասխանեց. Երազում եմ խաղալ մեքսիկուհի նկարչուհի Ֆրիդա Կալոյի կերպարը, վաղուց կա այդ ցանկությունը և հուսով եմ, որ անպայման կիրականանա: Ներկայացումների մեջ շատ եմ կարևորում նաև խաղընկերոջ դերը, քանի որ թատրոնը կոլեկտիվ արվեստ է: Իսկ սերիալների հետ կապված ասեմ, որ բավականին դժվար աշխատանք է, բարդ է հեռուստադիտողի համար միշտ մնալ հետաքրքիր, ցանկալի: Ես մեծ հաճույքով եմ խաղում սերիալներում, քանի որ հիանալի դերասանական կազմ է միշտ լինում և նրանց հետ աշխատելը մեծ պատիվ է:

Ընտանիքիս մասին ասեմ, որ այն այնպիսին է, ինչպիսին որ ես երազել եմ: Մեր ընտանիքում իշխում է սերը, հարգանքը, աստվածային նվիրվածությունը: Իմ և ամուսնուս սիրո պտուղն է մեր փոքրիկ դուստրը, և  նշեմ, որ շատ կարևոր է, երբ երեխան ցանկալի և սպասված է լինում: Եթե մեր դուստրը  հետագայում ցանկանա դառնալ դերասանուհի, ես միայն ուրախ կլինեմ և կօգնեմ, սակայն, եթե տեսնեմ, որ չունի համապատասխան տվյալներ, ապա այնպես կանեմ, որ իրեն տրված իրական շնորհն օգտագործի:

Իսկ թե ի՞նչ է դերասանուհի Լուիզա Ղամբարյանի համար հայրենասիրությունը, վերջինս ասաց հետևյալը.

Հայրենասիրությունը միայն տարածքը սիրելը չէ, կարող ես ապրել հայրենիքից դուրս, սակայն ավելի հայրենասեր լինես: Ես երկար ժամանակ ուսումնասիրել եմ Գարեգին Նժդեհ և հասկացել, որ  հայրենասիրությունը միայն բառեր չեն, դա մարդու ներքին բարոյականությունն է: Միայն սեփական աշխատանքը լավ կատարելով, աղբը  գետնին չթափելով արդեն կարող ես հայրենասեր լինել: Իմ կյանքում եղել են առիթներ, որ կարող էի այլ երկրում բնակվել, սակայն դա չեմ արել, քանի որ ես կարողացել եմ Հայաստանում կայանալ և անձնական առումով, այսինքն գտել եմ իմ երկրորդ կեսին, և գործնական առումով` զբաղվում եմ իմ սիրած մասնագիտությամբ:

Ի սրտե հաջողություն մաղթենք դերասանուհի Լուիզա Ղամբարյանին ողջ Ազատ Հայ-ի անունից և ցանկանանք, որ նրա պես հայրենասեր ու գործին նվիրյալ մարդիկ շատ լինեն մեր իրականության մեջ:

Interview in Armenia TV (Youtube link)


Posted on Wednesday, June 01, 2011 (9869 reads), comments: 0
 
Post a Comment     Azad-Hye Forum
    Print News
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians
















   


Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.