Middle East Armenian Portal
Home   News   Forums Articles Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
Archives
News > Pan-Armenian News (Movies) > Vahram Nersisyan: Preserving heritage through documentary movies


Director of documentary movies with may ideas but lack of financial resources.

Meri Martirosyan

Azad-Hye

Director Vahram Nersisyan traces back his family's roots to Mush (in Historical Armenia). His ancestors immigrated in the 1800s to the village Noratus in present-day Armenia, a location that has been reflected in his works.

Vahram was born in Yerevan, graduated from the Engineering University's Radio Communications Department. He started to work in the TV while he was still student. First he worked in the Public TV (then "State TV"), where he filmed the series "Homeland starts from you". Later he worked in other TV channels such as "Public TV 2", "Yerkir Media", "Shoghakat", etc. 

Nersisyan has taken part in the Karabakh liberation movement. His cousin has served in the "Tigran the Great" detachment and fell martyr in the battlefield. Since then Nersisyan thought of making a movie about him, an idea that was fulfilled later when he was admitted to work in the Public TV. At Shoghakt TV he prepared a series of short documentaries about several villages. He continued the project later using his own means, but with great financial difficulty. 

- Vahram, what is the purpose behind making documentaries with informative nature?

I believe it is very important to introduce our young generation to the old churches, the historical and cultural monuments, the villages, as they are poorly informed about these or maybe they are not informed at all. I am working as director, operator and even as movie editor. I do also music clips.

- Movie directors need to improve themselves all the time. What measures have you taken to keep yourself updated?

During the 1990s I attended courses at OPT training TV channel in Moscow. During that period I learnt a lot that I implement now. I constantly follow the making of films abroad, the new filming practices, the technology in use and the trends in general.

- What is necessary to make a film?

Besides the concept, scenario, etc., financial means are important, because making a movie requires the involvement of a big team and advanced technology, etc. It is unfortunate that there are no sponsors around. People are not interested to invest in such projects. It is difficult to continue with my own means, thus many ideas remain unfinished. For instance, I wanted to make a series on Armenian churches in the Ararat Prelacy but could not find anyone for the funding of the project.

- When not making film, how you keep yourself busy?

I am the movie director of the Yerevan Municipality's media department. With our team we prepare the "Capital" informative program on "Armnews" TV channel. As part of "Good Morning Armenians" program in "Armenia TV" I prepare short reports about the capital Yerevan.

- What plans do you have for the future?

I have visited our ancestral lands in Van, Mush, Erzurum and have prepared "Polis Armenians" program, but I would like to make a complete film about our historical land, about the Genocide, Karabakh liberation fight, about worldwide Armenians and many other topics of interest which occupy my mind. TV channels of today are saturated with serials of poor value. It is necessary to prepare educational material of high value.

- What is needed to change the current situation?

It is necessary to invite professionals to work in TV channels, people with artistic taste and editing capabilities, etc.

Azad-Hye wishes Vahram Nersisyan all the best and hopes that he finds sponsors for his projects.


TEXT IN ARMENIAN

ՎԱՀՐԱՄ  ՆԵՐՍԻՍՅԱՆ` ՄՏՔԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ՄԻՋՈՑՆԵՐԸ` ՔԻՉ

Մերի Մարտիրոսյան

Ազատ-Հայ

Ռեժիսոր Վահրամ Ներսիսյանն արմատներով մշեցի է: Նրա նախնիները 1800-ական թվականներին գաղթել են դեպի Նորադուս գյուղ, որին էլ հետագայում անդրադարձել է իր աշխատանքներում: Վահրամը ծնվել է Երևանում, ավարտել է Ճարտարագիտական համալսարանի  ռադիոկապի բաժինը: Սովորելուն զուգահեռ սկսել է աշխատել հեռուստատեսությունում, սկզբում Հանրային (այն ժամանակ` պետական) հեռուստատեսությունում, որտեղ նկարահանել է Քեզանից է սկսվում հայրենիքը հաղորդումների շարքը, այնուհետև Հ2, Երկիր մեդիա, Շողակաթ հեռուստաալիքներում:

Մասնակցել է ղարաբաղյան շարժմանը, Տիգրան Մեծ ջոկատում կռվել է իր հորեղբոր որդին, որը զոհվել է մարտի դաշտում, և Վահրամը դեռ այն ժամանակ միտք է փայփայել նկարահանել ֆիլմ նրա մասին: Հանրային հեռուստատեսությունում աշխատելու տարիներին այս միտքն իրագործել է: Իսկ Շողակաթ-ում աշխատելիս նկարահանել է բազմաթիվ փոքրիկ ֆիլմեր` տարբեր գյուղերի մասին, իսկ հետագայում սեփական միջոցներով է նկարահանել, ինչը բավականին դժվար է:

- Վահրամ, ինչո՞ւ եք հենց ճանաչողական ֆիլմեր նկարահանում:

Կարծում եմ, որ շատ կարևոր է ներկայիս երիտասարդ սերնդին ներկայացնել մեր հին եկեղեցիները, պատմամշակութային կառույցները, գյուղերը, որոնց մասին նրանք շատ քիչ են տեղեկացված կամ ընդհանրապես` անտեղյակ են: Նշեմ, որ ռեժիսուրայից բացի, օպերատորությամբ էլ եմ զբաղվում, ֆիլմերի մոնտաժը ևս ես եմ կատարում: Բացի ֆիլմերից, նկարահանում եմ նաև երաժշտական տեսահոլովակ-ներ:

- Ռեժիսորի մասնագիտությունն այնպիսին է, որ պահանջում է անընդհատ կատարելագործում, ի՞նչ եք դուք անում դրա համար:

Ասեմ, որ 90-ական թվականներին մեկնել եմ Մոսկվա` վերապատրաստման ОРТ հեռուստաալիքում: Այդ ընթացքում շատ բան եմ սովորել և այդ ամենը աշխատում եմ ներկայումս կիրառել: Իսկ այժմ անընդհատ հետևում եմ արտասահմանյան ֆիլմերին, դրանց նկարահանման ձևերին, ձևաչափին, օգտագործվող տեխնիկային, նորամուծություններին և այլն:

- Իսկ ի՞նչ է անհրաժեշտ նման ֆիլմեր նկարահանելու համար:

Դե բացի մտահղացումից, սցենարից, պետք է նաև գումար, քանի որ մեծ թիմ է աշխատում, տեխնիկա է օգտագործվում և այլն: Եվ ցավալին այն է, որ հովանավորներ չեն գտնվում, մարդիկ չեն ցանկանում գումար ներդնել նման նախագծերի մեջ: Իսկ սեփական միջոցներով բավականին դժվար է, և շատ մտքեր մնում են անկատար: Օրինակ ես ուզում էի Արարատյան հայրապետական թեմի եկեղեցիների մասին նկարահանել, սակայն ոչ ոք չցանկացավ օգնել:

- Իսկ բացի ֆիլմերի նկարահանումից, էլ  ի՞նչ աշխատանքով եք զբաղվում:

Քաղաքապետարանի լրատվական բաժնի ռեժիսորն եմ, աշխատակազմի հետ միասին պատրաստում ենք Մայրաքաղաք հաղորդումը, որը ցուցադրվում է Արմնյուզ հեռուստաալիքով, նաև Արմենիաի Բարի լույս, հայեր ծրագրի շրջանակներում ցուցադրվում է մայրաքաղաքի մասին փոքրիկ ռեպորտաժ:

- Ի՞նչ ծրագրեր, նպատակներ ունեք` կապված ապագայի հետ:

Ես եղել եմ մեր պապենական հողերում`Վանում, Մուշում, Էրզրումում և նկարահանել եմ Պոլսահայեր հաղորդումը, բայց կցանկանայի ամբողջական ֆիլմ նկարահանել մեր հողերի մասին, նաև ցեղասպանության մասին, ղարաբաղյան կռվի մասին, աշխարհի հայերի մասին և էլի շատ թեմաներ կան, որոնց կուզեի անդրադառնալ: Իսկ հեռուստատեսությամբ ներկայումս հիմնականում սերիալներ են ցուցադրում, որոնք բթացնում են մարդկանց: Դրա փոխարեն կարելի է ավելի գրագետ նյութեր ցուցադրել, որոնք կկրթեն մարդկանց:

- Իսկ այդ ամենը շտկելու համար ի՞նչ է անհրաժեշտ:

Անհրաժեշտ է, որ պրոֆեսիոնալ մարդիկ աշխատեն հեռուստատեսությունում, ունենան կադրի ճաշակ, ճիշտ մոնտաժին տիրապետեն և այլն:


SAMPLE OF VAHRAM NERSISYAN'S WORK 

Cross-Stone field in Noratus village

Noratus cemetery or Noraduz cemetery (Armenian: Նորատուսի գերեզմանատուն) is a medieval cemetery with a large number of early khachkars located in the village of Noratus, Gegharkunik marz near Gavar and Lake Sevan, 90 km north of Yerevan. The cemetery has the largest cluster of khachkars in the republic of Armenia.

Below` Song dedicated to the "Arapkir" neighbourhood in Yerevan

 

 


Posted on Saturday, August 27, 2011 (5455 reads), comments: 0
 
Post a Comment     Azad-Hye Forum
    Print News
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians
















   


Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.