Middle East Armenian Portal
Home   News   Forums Articles Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
Archives
News > Indian Armenians > The Feast of Exaltation of the Holy Cross in Kolkata


Feat of Exaltation in Kolkata
Armenian text16 September 2007 was a memorable day for the Indian Armenian Community, being the Feast of the Exaltation of the Holy Cross.
 
Although the Indian Armenian Community is small in number, there are many Armenian churches in India, some of great historical importance. For many years in a number of these churches hardly a prayer has been uttered. Thanks to the efforts of Very Rev. Oshagan Gulgulian, the spiritual Head of the Armenians in India, and the Armenian Church Committee, the situation has very much improved and the spiritual life of the community has revived during recent years.  In spite of the length of the journeys and the difficulties of transport, on many religious festive occasions Father Oshagan has organised pilgrimages with the participation of the entire community and students of the ACPA (Armenian College and Philanthropic Academy) and as a result these ancient churches and cathedrals are coming alive once again.
 
On the occasion of the feast of the Exaltation of the Holy Cross, a pilgrimage was organised to St. John the Baptist Church, built in 1695 and located in Chinsurah, a town two hours drive away from Calcutta. St John the Baptist Church is the first Armenian and second Christian church built in West Bengal. During the patarak (mess) members of the congregation took communion and the ceremony of Andastan (the blessing of the land and harvest) was performed. In accordance with church tradition, the tray carrying the Cross, filled with flowers and sweet smelling plants, was taken around the church in a holy procession with the participation of students of the ACPA and members of the community, who sung hymns and prayed for peace in the world and a good harvest everywhere.  At the end of the ceremony the blessed flowers and plants were distributed to the members of the congregation. The service was conducted by Very Rev. Father Oshagan Gulgulian, assisted by Deacon Haroutyun Hambartsumyan, Administrative Director of the ACPA.
 
At the end of the service Father Oshagan wholeheartedly greeted the congregation, spoke about the Feast of the Exaltation of the Holy Cross and gave his blessings to all. The Rev. Father expressed his joy that after so many years of silence once again this holy altar had become alive with the smell of incense and the sound of prayers and hymns, thus feeling everyone’s heart with joy. Father Oshagan expressed his gratitude to the Committee members of the Armenian Church, through whose efforts the Armenian churches in India are being renovated and the life of the community better organised.
 
The church service was followed by a reception organised by the Church Committee.
 
Translated by Assadour Guzelian.

 

Contact Details:

The Armenian College and Philanthropic Academy (ACPA):

56B, MIRZA GHALIB ST. KOLKATA (Calcutta), India

E-mail: armeniancollege@sify.com

Manager: Very Rev. Father Oshagan Gulgulian


Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան   

Հասցե: 56B, Mirza Ghalib Street, Kolkata – 700 016              

Հեռ.: (91-33) 2229 - 9051

Հեռատիպ: (91 - 33) 2227 - 5869                                                                   

Էլ-փոստ: armeniancollege@sify.com

Կառավարիչ` Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյան

Ադմինիստրատոր` Հարություն սրկ. Համբարձումյան

 

Հաղորդագրություն

16 սեպտեմբերի, 2007թ.

Խաչվերացի տոնը հնդկահայ գաղութում

 

Սեպտեմբերի 16-ը` Խաչվերացի տոնի օրը, նշանակալից էր հնդկահայ համայնքի համար: Չնայած այն հանգամանքին, որ հնդկահայ համայնքը թվով փոքր է, սակայն դրա հետ մեկ տեղ կան բազմաթիվ հայկական եկեղեցիներ, որոնցից շատերը պատմական նշանակություն և արժեք ունեն: Կան նաև եկեղեցիներ, որոնցում տասնյակ տարիներ նույնիսկ աղոթք չէր հնչել: Սակայն վերջին տարիներին` շնորհիվ հնդկահայոց հոգևոր հովիվ` հոգեշնորհ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանի և Կալկաթայի եկեղեցական վարչության ջանքերի, հոգևոր կյանքը հնդկահայ գաղութում սկսել է վերազարթոնք ապրել: Չնայած հեռավորությանը և դժվար ճանապարհին, տարբեր առիթներով և եկեղեցական տոների ժամանակ, ուխտագնացություններ են կազմակերպվում, որին մասնակցում են Կալկաթայի ողջ հայությունը և Մարդասիրական ճեմարանի սաները, որով և շունչ են առնում երբեմնի հայաշատ եկեղեցիներն ու տաճարները:

 

Խաչվերացի տոնին նույնպես ուխտագնացություն  էր կազմակերպվել դեպի Չինսուրայի Ս. Հովհաննես եկեղեցի, որը կառուցվել է 1695 թ. և գտնվում է Կալկաթայից մոտ երկու ժամ հեռավորության վրա: Ըստ պատմական տվյալների, Չինսուրայի Ս. Հովհաննես եկեղեցին Հնդկաստանի առաջին հայկական և Արևմտյան Բենգոլիայում կառուցված երկրորդ քրիստոնեական եկեղեցին է, որտեղ և մեծ շուգով տոնխմբվեց Խաչվերացի կիրակին:

 

Պատարագին հաղորդվեցին բազմաթիվ հայորդիներ, որին անմիջապես, ըստ օրվա խորհրդի, մեծ հանդիսավորությամբ հաջորդեց Խաչվերացի Անդաստանը: Անուշահոտ ծաղիկներով և ռեհանով զարդարված սկուտեղը խաչով հանդերձ, սաների և հավատացյալների կազմած թափորի ուղեկցությամբ ու շարականների երգեցողության ներքո, հավուր պատշաճի պտտվեց եկեղեցու շուրջը` օրհնություն սփռելով աշխարհի չորս ծագերը, այնուհետև օրհնված ռեհանն ու ծաղիկները բաժանվեցին ներկա գտնվողներին:

 

Արարողությունը կատարվեց հանդիսապետությամբ հնդկահայոց հոգևոր հովիվ` հոգեշնորհ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանի և մարդասիրական ճեմարանի վարչական տնօրեն` Հարություն սրկ. Համբարձումյանի ուղեկցությամբ:

 

Ավարտին պատարագիչ հայր սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց` մեկնելով օրվա խորհուրդը և ջերմորեն ողջունելով ներկաներին հիշարժան օրվա կապակցությամբ և իր օրհնությունը բերելով ներկա հավատացյալներին: Իր խոսքում ընդգծելով, որ արդեն տասնամյակներ շարունակ այս հոյակերտ տաճարում որևէ եկեղեցական արարողություն չէր կատարվել, սակայն այսօր կրկին վերազարթոնք և ցնծություն է տիրում ամենքի հոգիներում` այս սուրբ խորանը լցնելով աղոթքի և խունկի անուշ բույրով: Տ. Օշական վարդապետը նաև իր գնահատանքի խոսքը հայտնեց Կալկաթայի եկեղեցական վարչության անդամներին, որոնց ջանքերի շնորհիվ նորոգվում են Հնդկաստանի խոնարհված հայկական եկեղեցիները և բարելավվում է համայնքային կյանքը:

 

Արարողության ավարտին եկեղեցական վարչության կողմից կազմակերպվել էր հյուրասիրություն բոլոր ներկաների համար: 


Posted on Monday, September 24, 2007 (5340 reads), comments: 0
 
Post a Comment     Azad-Hye Forum
    Print News
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians
















   


Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.