Middle East Armenian Portal
Home   News   Forums Articles Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
Archives
News > Minorities in Armenia > Slavik Sadoyan: We need to solve the problems instead of having an ostrich policy


By Boris Tamoyan

Azad-Hye

An interview with Slavik Sadoyan, coordinator of "Sinjar" Yezidi national unity public organization.

How long has your organization been active and what purposes does it serve?

The purpose of our organization is to activate the Yezidi cultural life in Armenia. The idea of the organization came to life five months ago, now were preparing to get official registration.

We know that "Sinjar" Yezidi national unity public organization has organized an event in September in cooperation with the National Assembly. Can you tell us more about that event?

We worked with Speaker of the National Assembly of Armenia Mr. Hovik Abrahamyan - to whom we are grateful - on an event called "Lets get to know the Yezidi history and religion". Its was a big event, during which, lectures were delivered on the religion and history of the Yezidis. The event took place in the village of Shamiram which is inhabited by Yezidis. Some booklets were distributed as well.

Would you kindly inform us briefly about the Yezidi religion?

The Yezidi religion comes from Sharaf ad-Din. The Yezidis believe in one God (Khode). In this religion, the Khode appears in three forms, the so-called holy trinity of the Yezidis (Shams / Sun, Malak Tawus / The Peacock Angel and Sultan Yezid). The spiritual centre of the Yezidis is the Lalish temple in the North of Iraq.

Mr. Sadoyan, recently you have made an announcement, which somehow changes the long believed opinion about the friendship that bonds the Armenian and Yezidi People. Would you like to clarify?

We did not intend to change that opinion with our announcement. On the contrary, we would like to further our relations. Recently there were clashes between the Armenians and the Yezidis in the Zovouni village, which we thought should have been confronted and solved and not kept secret or considered as an inter-family clashes as the President of the Yezidi National Union Mr. Aziz Tamoyan considered in his announcement. If there are problems we need to discuss and try to solve them and not to adopt an ostrich policy. We will always be brothers with the Armenians and we want to be genuine brothers and not bad ones, who are obliged to keep the relationship.

What about the future plans?

Presently, we are organizing a fund-raising campaign through our Facebook page to erect a monument dedicated to Gagik Hajoyan in Jrashen village. He is a Yezidi fighter who sacrificed his life in the battle for Artzvashen. We would like to thank Azad-Hye for its assistance. After erecting the monument we will send special letters of honor to all those who aided us in our project.

Translated by Nanor Mikayelian


TEXT IN ARMENIAN

Սլավիկ Սադոյան՝ Խնդիրները պետք է քննարկենք և աշխատենք վերացնել ոչ թե ջայլամային կյանք վարել:

Մենք հավերժ  եղբայրներ կմնանք հայերի հետ, սակայն չենք ուզում դառնալ վատ եղբայրներ

Զրուցեց` Բորիս Թամոյանը

Ազատ-Հայ

Այս անգամ մենք կզրուցենք Սինջար եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության համակարգող Սլավիկ Սադոյանի հետ:

Պարոն Սադոյան նախ կներկայացնեիք թե ինչ նպատակներ ունի ձեր խորհուրդը և որքան ժամանակ է, որ գործում է:

Մեր խորհրդի նպատակը Հայաստանում եզդիների մշակույթային կյանքի ակտիվացումն է ինչպես նաև աջակցել եզդիների լայն հասարակական գործունեություն ծավալելուն` այսպես ասած քաղաքացիական հասարակության կայացմանը, իսկ կազմակերպությունը առաջին հերթին որպես գաղափար գործում է երեք ամիս հիմա պատրաստվում ենք պետական գրանցում ստանալ:

Մենք տեղյակ ենք որ Ազգային Ժողովի հետ Սինջար եզդիների հասարակական կազմակերպությունը ինչ որ միջոցառում է կազմակերպել` կխնդրեի մանրամասնել:

Այո, սեպտեմբերին մի միջոցառում անցկացրեցինք Ազգային Ժողովի աջակցությամբ, մասնաորապես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ ինչի համաչ ևս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում: Միջոցառումը կոչվում էր Ճանաչենք եզդիների պատմությունն ու կրոնը, միջոցառման ընթացքում  իրականացվեցին դասախոսություններ եզդիների  կրոնի և պատմության վերաբերյալ, մասնակիցները եղան եզդիանբնակ Շամիրամ գյուղում, ինչպես նաև  բաժանվենցին բուկլետներ:

Այ խոսք գնաց եզդիների կրոնի մասին մի փոքր կմանրամասնէիք մեր ընթերցողների համար:

Եզդիների կրոնը Շարֆադինն է: Եզդիները միաստված են` հավատում են Խուդեին /Աստված/: Շարֆադին կրոնում Խուդեն հանդես է գալիս երեք փոխակերպությունով, այսպես ասած եզդիների կրոնում առկա է սուրբ երրորդությունը, այն է Շամս, Մալակե Տաուս և Սլթան Եզիդը: Եզդիների հոգևոր կենտրոնը Իրաքի հյուսիսային մասում գտնվող Լալիշ սրբավայրն է:

Պարոն Սադոյան, վերջերս դուք հանդես էիք եկել հայտարարությամբ, ինչը մի փոքր փոխում է դարավոր կարծիքը հայ և եզդի ժողովուրդների բարեկամության մասին, կմեկնաբանեիք ձեր այդ քայլը:

Մեր հայտարարությունը նպատակ չունի փոխելու այդ կարծիքը, մեր  հայտարարության նպատակը այդ բարեկամությունը ավելի ամրապնդելն է: Բացատրեմ թե ինչու մենք հանդես եկանք նման հայտարարությամբ: Վերջերս Զովունի գյուղում բախում էր տեղի ունեցել հայերի և եզդիների միջև և ակնհայտ էր, որ դա ազգամիջյան բախում էր, իսկ Եզդիների Ազգային Միության նախագահ Ազիզ Թամոյանը հանդես եկավ հայտարարությամբ , որ սա կարելի է համարել ներընտանեկան խնդիր և հարկավոր չի աղմուկ բարձրացնել ինչը մենք սխալ ենք համարում քանի որ եթե կան խնդիրներ պետք է քննարկենք և աշխատենք վերացնել ոչ թե ջայլամային կյանք վարել: Մենք հավերժ  եղբայրներ կմնանք հայերի հետ, սակայն չենք ուզում դառնալ  վատ եղբայրներ ովքեր ստիպված են պահպանում հարաբերությունները, այլ ուզում ենք լինել սրտացավ եղբայրներ:

Իսկ ինչ ծրագրվելիք միջոցառումներ ունեք, որոնց մասին կուզենաիք տեղեկացնել :

Ներկայումս ֆեյսբուքյան մեր էջում հանգանակություն ենք կազմակերպել, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղում կանգնեցնենք Արծվաշենի մարտերում զոհված ազգությամբ եզդի Գագիկ Հաջոյանի կիսանդրին: Նաև կուզենայի առաջին հերթին շնորհակալություն հայտնել Ազատ-Հայ կայքին որ իր աջակցությունը հայտնեց մեր այս նախաձեռնությանը: Ավելացնեմ որ մենք կիսանդրին կանգնեցնելուց հետո պատվոգրեր կուղարկենք այն մարդկանց ովքեր աջակցել են մեզ, սա մի տեսակ շնորհակալություն և հուշ կլինի իրենց ցուցաբերած աջակցության դիմաց:

Yezidi gathering from Soviet times

Lalish temple in the North of Iraq: Spiritual center of Yezidis



Posted on Sunday, November 06, 2011 (4200 reads), comments: 0
 
Post a Comment     Azad-Hye Forum
    Print News
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians
















   


Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.