Middle East Armenian Portal
Home   News   Forums Articles Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
Archives
News > Pan-Armenian News (Art) > Robert Kamoyan: The artist who lives in one of Armenia's distant cities


Interviewed by Emma Karapetyan

Azad-Hye

"When the day breaks from my window, I hurry to my studio to bring life to the canvas I have left there a few hours ago", explains Robert Kamoyan, the artist from Kapan.

"I'm sleeping at home, but my half done painting is crying for help. I tell him to wait and that I will come as soon as the day breaks".

Robert grew up in a family of artists. He started to paint when he was six years old. He used to paint everywhere, on the walls, on the table, on his outfits. His first painting was a portrait of his mother, which she kept by her side all the time.

The artist studied at the St. Petersburg Fine Arts Academy and furthered his studies at the Yerevan Institute of Cinema and Arts. He has painted thousands of paintings, but when we asked him which one he liked most, he couldn't make up his mind. 

- Anything I've painted is like a child to me, I love them all equally. I have worked in all the genres and I feel equally related to them. I have painted seas in different countries, I have painted landscapes, but in all of my paintings there is a nuance related to my homeland. I have also painted my people's pain and the massacre.

- There are paintings that are hanging in God's house today. It's such a huge responsibility to paint for the church. You have to be able to fast and pray, your soul should be pure. You cannot deceive God. Your soul should be pure to be able to paint the beauty, not to deceive yourself or others. There are many talented kids in my class, some of them are already students at the Yerevan Fine Arts Academy, the first thing I teach them is to keep their souls pure.

The artist has taken part in many exhibitions both in Armenia and abroad.

- The first one was held in Yerevan, at the Journalists' House. The only thing I remember about it is that before the opening day, some of my paintings were stolen. I did not let this crush me, I usually don't let things bother me, I don't even know what it is to get tired. God has given each of us a certain burden, and we are supposed to handle it and carry it in silence.

- I spend most of my time doing what I like to do, my family is used to it. I thank God for having met a woman who is not demanding at all. The biggest support I get from my family is the fact that they do not disturb me when I am working.

- I'm not young, but I'm never tired, I'm like an ordinary laborer who is supposed to work on a daily basis.

When asked about the brightest years of his life, his eyes lit up, he smiled and the said:

- I was a naughty child.

What is art and whom do you consider an artist?

- Art is not only a painting, it's something alive, it breathes, and that breath produces its soul. It is not an innovation, it does not change in time, time dictates what's new. It is the mirror where not life but the beholder is reflected. As for the artist, he is the one who is able to paint his inner world on a canvas. He is the one who can create beauty, he beautifies everything around; he breathes life into what's already beautiful. He regenerates what he has inside, then surfaces it and reprints it, instead of painting it.  

The artist's genes are continuing. Both sons have followed in their dad's footsteps.  

Why didn't you try and live in another country and serve another nation?

- That would have felt so fake; I cannot be creative unless I am in my homeland, unless I drink its water and embrace its nature, even the sun feels different here, I cannot live with a step mother, I can only drink my biological mother's milk.

He dedicated the biggest part of his life to his work, maybe that's exactly what our Master dreams of. A canvas, few brushes, some paint and inexhaustible imagination, giving birth to thousands of magnificent paintings.

- If the upcoming generations like my work, then I am alive, that is my mission. 

- He is an extremist, he has his own world. For the new generation he is a secret who needs to be explained, you can never get tired of conversing with him, hours pass as if they are moments… He is a character about whom one can endlessly talk. You cannot define an integral person in two words, says artist Borik Minasyan.

The only thing the Master does not have much under his disposal is time, the most cruel thing.

The artist grew old but the talent or the eagerness to paint never changed. He still creates at this age, he works diligently like the bees in the beehive, he does not return home unless he has created something kind and good. He is a person who was born to be an artist, and he earned that title, his greatest pleasure is to stand in front of his canvas. No wonder many of his paintings are hanging in different museums around the globe today.

When he was asked about what could make him quit painting, he answered in a heartbeat:

- Nothing, I am going to paint even after I die. I am happy with what I have been given. Maybe this was my share and I have never asked for more.

Translated by Nanor Mikayelian


TEXT IN ARMENIAN

Հայաստանյան հեռավոր քաղաքներից մեկում բնակվող նկարիչը:

Պատրաստեց` Էմմա Կարապետյանը

Ազատ-Հայ

Երբ լուսաբացը հորանջում է պատուհանից Կապանցի նկարիչ Ռոբերտ Կամոյանը շտապում է արվեստանոց` շունչ տալու այն կտավին, որը դեռ ժամեր առաջ էր թողել այնտեղ:

Ինչպես ինքն է նշում

- Տանը քնած եմ, կիսատ թողած նկարս գոռում է օգնություն, ասում եմ սպասի առավոտը գա գալիս եմ:

Մեծացել է արվեստագետների ընտանիքում ազգից յոթերորդն է: Նկարել սկսել է 6 տարեկանից, նկարում էր ամենուր, պատերին, սեղանին, հագուստի վրա: Իր ստեղծագործության առաջնեկը, որը ծնեց փոքրիկ նկարիչը, մոր նկարն էր:

- Հիշում եմ առաջինը մորս եմ նկարել, և այդ նկարը մայրս միշտ պահում էր իր մոտ:

Վարպետը ուսանել է Ս. Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, այնուհետև Երևանի կինոյի և արվեստի ինսիտուտում: Ստեղծել է հազարավոր նկարներ, բայց չկարողացավ առանձնացնել դրանցից որևէ մեկը:

- Վրձնահարածս բոլոր նկարները իմ զավակներն են, բոլորին էլ սիրում եմ հավասար` որ երեխային կարող ես սիրել, որին ոչ: Նկարչական բոլոր ժանրերով աշխատել եմ, բոլորն էլ հարազատ են, ինձ` ծովեր եմ նկարել տարբեր երկրներում, բնապատկերներ սակայն, ամեն մի նկարում կա մի շտրիխ կապվաց հայրենիքի հետ: Ազգի ցավն ու կոտորածն եմ նաև պատկերել:

- Կան այնպիսի նկարներ  որոնք այսօր կախված են Աստծո տանը: Եկեղեցու համար նկարելու պատասխանատվությունը մեծ է: Պետք է կարողանաս պաս պահել, աղոթել, հոգիդ մաքուր լինի, Աստծուն խաբել չես կարող: Պետք է հոգիդ մաքուր լինի, որ կարողանաս պատկերել գեղեցիկը, չխաբես ոչ քեզ և առավել ևս մարդկանց: Ինձ մոտ սովորում են  շատ տաղանդավոր երեխաներ, որոնց մի մասը արդեն սովորում է  Երևանի գեղարվեստի ակադեմիայում, և առաջին հերթին ես նրանց պատգամում եմ հոգիները մաքուր պահել ա իմ պատգամը իմ աշակերտներին մեկում բնակվող նկարիչը:ե:

- Մասնկացել եմ շատ ցուցահանդեսների, և Հայստանում, և երկրի սահմաններից դուրս: Առաջին ցուցհանդեսը Երևանում էր` ժուռնալիստների տանը, որի հետ կապված միակ հիշողությունս այն էր, որ երեկոյան, մինչ ցուցահանդեսը սկսելը, նկարներիս մի մասը գողացան: Սակայն, դա չնկճեց ինձ, աշխատանքում թերանալու մասին խոսք անգամ չի կարող լինել, ես երբեք չեմ զգացել` ինչ է հոգնածությունը:

- Աստված յուրաքանչյուր մարդու բեռ է տվել, մարդ պետք է դիմանա ու լուռ տանի այդ բեռը: Օրվա զգալի մասը նվիրում եմ սիրած գործին: Ընտանիքս սովոր է, գոհ եմ ճակատագրից, որ հանդիպեցի այնպիսի կնոջ, ով իմ առջև պահանջներ չի դրել: Ընտանիքիս ամենամեծ աջակցությունը իմ գործին չխանգարելն է:

- Մեծ եմ արդեն, բայց չգիտեմ `ինչ է հոգնածությունը: Հասարակ բանվոր եմ ես, ով պարտավոր է ամեն օր աշխատել: պատմում էր նա:

Երբ վարպետից հետաքրքրվեցինք նրա կյանքի ամենապայծառ տարիներից` մանակական հուշերից, աչքերը փայլեցին, ժպտաց, հետո շարունակեց.

- Կատաղած երեխա եմ եղել,

Իսկ այն հարցին թե ի՞նչ է արվեստը, և ո՞վ է արվեստագետը, նա պատասխանեց`

- Արվեստը միայն այն չէ, որ նկարես: Այն կենդանի է, շնչում է, իսկ այդ շունչը հոգին է տալիս: Արվեստը նորություն չէ, այն  ժամանակի հետ չի փոխվում, նույնն է, այդ նորը ժամանակն է թելադրում: Դա այն հայելին է, որի մեջ ոչ թե կյանքը, այլ դիտողն է արտացոլվում: Իսկ արվեստագետը` նկարիչը իր ներքին աշխարհն է դուրս բերում կտավի վրա:

- Արվեստագետը նա է ով ստեղծում է գեղեցիկը, նա իր ամբողջ կյանքի ճանապարհն անցնում է` իր գույներով գեղեցկացնելով շուրջբոլորը, շունչ տալիս գեղեցիկին, իր մեջ ինչ որ կա վերածնում է, հանում ջրի երես` արտատպում նկարը, ոչ թե նակարում այն:

Արվեստագետի գենը շարունակական եղավ: Ընտանիքի երկու զավակներն էլ շարունակեցին հոր գործը, նկարում են:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ նա ուրիշ տեղեր հայրենիք չփնտրեց, ուրիշ վայրեր չկարողացավ բնակվել, ծառայել ուրիշ ժողովրդի, այնտեղ կայանալու հեռանկարները ավելի մեծ էին: Նա նշեց`

- Այդ ամենը խորթ են ինձ: Իմ ստեղծագործության ակունքը հայրենի հողն է, հարազատ քաղաքը, ջուրը, լեռը, ծննդավայրը, բնությունը, անգամ հայրենիքի արևն է տարբեր` ես չեմ կարող խորթ մոր մոտ ապրել, ես իմ հարազատ մոր կաթն եմ ուզում` այսինքն իմ հայրենիքի:

Կյանքի ճանապարհը անցավ` ժամանակի զգալի մասը նվիրելով սիրած գործին: Երևի հենց դա էր վարպետի երազանքը. Կտավ, վրձին, ներկեր ու անսպառ երևակայություն, ինչը ծննունդ տվեց հազարավոր հիասքանչ նկարների:


- Եթե հետագա սերունդները հավանեն նկարներս ուրեմն ես ապրում եմ, դա է իմ առաքելությունը:

- Ծայրահաեղական նկարիչ է, ունի իր ուրույն աշխարհը: Կրտսեր սերունդների համար. Նա մի գաղտնիք է, ով բացահայտման կարիք ունի, նրա հետ զրուցելուց երբեք չես հոգնի, ժամեր կանցնեն, բայց քեզ կթվա ակնթարթ, նա կերպար է, ում մասին անվերջ կարելի է խոսել: Չի կարելի մի ամբողջական մարդու մասին երկու բառով սահմանափակվել, ասաց  նկարիչ Բորիկ Մինասյանը:

Միակ բանը, որ չունեցավ վարպետը ժամանակն է, ամենադաժան բանը:

Ժամանակներն անցան, նկարիչը մեծացավ, բայց նկարելու եռանդն ու տաղանդն անխախտ մնացին, անգամ այս տարիքում նա ստեղծում է ու դեռ կստեղծի, նա իր փեթակի մեղունների նման աշխատում է ժրաջան, ու առանց բարիք ստեղծելու չի վերադառնում տուն: Մարդ է ով ծնվեց նկարիչ լինելու համար, ու վաստակեց այդ կոչումը, մարդ, ում համար մեծագույն հաճույքը կտավի դիմաց կանգնելն է: Նրա ստեղծած նկարներից շատերը այսօր աշխարհի տարբեր թանգարաններում գտան իրենց արժանի անկյունը:

Երբ նկարչին հարցրինք ինչը կարող է նրան ստիպել չնկարել, նա առանց մի վայրկյան հապաղելու ասաց.

- Ոչինչ, ես անգամ մահից հետո եմ նկարելու, գոհ եմ այն ամենից ինչ տրվեց ինձ, երևի այսքանն էր նախատեսված ինձ համար, ավել բան չեմ էլ պահանջել: 



Posted on Friday, October 12, 2012 (3910 reads), comments: 0
 
Post a Comment     Azad-Hye Forum
    Print News
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians
















   


Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.