Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Genocide > Շա՞տ մարդ կար

Sevan Petrosyan writes about the way in which April 24 (Armenian Genocide commemoration) events take place in Iranian Armenian community and generally in most of the Armenian communities. A lecturer invited from Armenia, poetry, choir, display of documentaries, usual photos from the Genocide, sad music. etc. Petrosyan considers the execution of such events as not satisfying. Accoding to her, new approach is needed to make the commemoration event more lively and related to the changes taking place in the world. The current Genocide commemoration events are boring, she claims.

Title of the article: "Where there many attendants?" Originally published in www.hyeli.com, the Iranian  Armenian website.

Սևան Պետրոսեան    

Աւարտին են մօտենում Հայոց Ցեղասպանութեան 96 ամեակին նւիրւած ձեռնարկների շարքը: Դեռ հիմնական ժողովրդական հաւաքներից առաջ սկսւած ծրագրերը տեղի էին ունենում համայնքի գրեթէ բոլոր միութիւններում ու եկեղեցիներում:

Միշտ չէր, սակայն, որ ներկաների թիւը կը գոհացնէր կազմակերպիչներին ու որպէս դրա պատճառ առաջարկւում էին զբաղւածութիւնը, երթևեկութեան՝ Թեհրանին յատուկ խճողումը ու վերջապէս մարդկանց անտարբերութիւնը:

Անտարբերութիւն 1,5 միլիոն հայերի սպանդի տարելիցի ու դա իրագործողի կողմից շարունակւող հերքման նկատմամբ... ինչ որ հաւատս չի գալիս: Աւելի հակւած եմ կարծելու, որ այդ ձեռնարկներից շատերը (կազմակերպիչների մեծ մասը հիմա կարող է կասել՝ ուրեմն մերի մասին չէ խօսքը) այնքան նոյնն էին, այնքան (մեղա, մեղա) ձանձրալի, որ գնացողն էլ էր ափսոսում տրամադրած ժամանակի համար:

Դասախօսութիւն. Թուրքիայի ներկայ քաղաքականութիւն, Ցեղասպանութեան ճանաչման գործընթաց, պահանջները փոփոխելու անհրաժեշտութիւն և այլն (սովորաբար Հայաստանից հրաւիրւած մէկ բանախօսի միջոցով հնարաւորինս թւով շատ ձեռնարկներում),

Ասմունք. Հնարաւորինս տխուր ու լացացնող, ներկաների զգացումներին ազդելու համար գոռգոռացող վերջաբանով, աւելի տխուր երաժշտութեան ուղեկցութեամբ,

Երգչախումբ. Սա լաւ միջոց է երբեմն երգչախմբի անդամների ծնողների հաշւին դահլիճը լցնելու համար,

Պար. Հայկական տարազով խրոխտ կամ էլ սև շորերով, ողբը խորհրդանշող, Կոմիտասի կամ Արա Գևորգեանի երաժշտութեամբ: Սա դարձեալ, ծնողների ու բարեկամների հաշւին, կարող է օգնել լիքը դահլիճ ակնկալելուն,

Ֆիլմերի ու սահիկների (սլայդ) ցուցադրում. սովորաբար բոլորիս ծանօթ նկարներ Եղեռնից կամ կազամկերպւող ցոյցերից՝ այս մէկը ոգևորիչ երաժշտութեամբ...

Որևէ մէկը չի էլ կասկածում, որ այս ձեռնարկների կազմակերպիչներն ու մասնակիցները աշխատում են առանց որևէ ակնկալիքի ու հէնց այդ պատճառով էլ մենք նախընտրում ենք չը խօսել դրանց բովանդակութեան մասին:

Բայց ստացւում է այնպէս, որ փոխւում է մեր կեանքը, համայնքը, Ցեղասպանութեան շուրջ մեր պահանջները, բայց մեր համայնքային ձեռնարկները, հէնց այդ առիթով, մնում են նոյնը՝ կրկնւող, գաւառական ու լճացած:
 
Source: www.hyeli.com, 13 May 2011


Added: Friday, June 10, 2011
Hits: 3881
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.