Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Orphanages > Children's Home in Saint Gayane Monastery in Etchmiadzin

Gayane MonasteryThe Church and its functions in taking care of the needy children

Meri Martirosyan

Azad-Hye

On 20 November 2010, under the patronage of the Catholicos of all Armenians Karekin II, the opening ceremony of the Children's Home took place in St. Gayane monastery (near St. Etchmiadzin Cathedral).

The facility was completely renovated with the benevolence of the London-based Kurkchian family, in memory of the late Mr. George Kurkchian and his daughter Marina Kurkchian.

The opening of the children's home is one of a series of social programs that the Armenian Apostolic Church is involved with.

The Children's home is intended to shelter needy families as well as orphaned children and teenagers, who will be able to study in Etchmiadzin's "Ernekyan" public school and attend the "Etchmiadzin Armenian Girls' Home".

The Kurkchian family has also undertaken the sponsorship of the home's future needs.

We truly need the presence of such organizations in our country, we also hope that one day, each child would have a roof above his head and there would be no need for them to live in the children's home.

Translated by Nanor Mikayelian


Եկեղեցու որբախնամ գործունեությունը

Մերի Մարտիրոսյան

Ազատ-Հայ

Վերջերս Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ տեղի է ունեցել Սուրբ Գայանե վանքում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մանկատան շենքի բացման արարողությունը: Շենքը հիմնովին վերանորոգվել է լոնդոնաբնակ Քյուրքչյան ընտանիքի բարերարությամբ` ի հիշատակ հոգելույս տիար Ջորջ Քյուրքչյանի և նրա դուստր Մարինա Քյուրքչյանի:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շարքում մանկատան բացումը հերթական կարևոր ձեռնարկն է, որով եկեղեցին որբախնամ գործունեություն կիրականացնի:

Մանկատունը նախատեսված է կարիքավոր ընտանիքների և ծնողազուրկ մանուկների և պատանիների համար, որոնք կուսանեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էրնեկյան հանրակրթական դպրոցում, կհաճախեն Էջմիածնի Հայորդյաց տուն:

Քյուրքչյան ընտանիքը Մայր Աթոռի մանկատան շենքի հիմնանորոգությունից բացի ստանձնել է նաև մանկատան հետագա գործունեության հովանավորությունը: Նման հաստատությունների կարիքը մեր երկրում իրոք կա, սակայն հուսանք, որ կգա մի օր, երբ յուրաքանչյուր մանուկ կունենա ամուր տանիք իր գլխավերևում և մանկատանը բնակվելու անհրաժեշտություն չի լինի:


Added: Friday, February 25, 2011
Hits: 4290
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.