Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Parliament > Երկպալատ խորհրդարան Հայաստանում. Լինել, թե չլինել

Armenian parliamentTwo-chamber parliament in Armenia

Azad-Hye Special

Ani Avetyan writes about the suggestion circulated by Minister of Diaspora Hranush Hakobyan about creating a two chamber parliament in Armenia where Diaspora Armenians will be also represented.

During a visit to California, Minister Hakobyan said that President Serzh Sargsyan is considering initiating constitutional changes for the purpose of electing Diaspora Armenians in the upper chamber of the parliament (equivalent to the Senate in other countries). The idea is in its initial form and has already stirred great interest. There are those who consider it as a government propaganda tool to gain the sympathy of Diaspora Armenians. Some businessmen like Vahan Zanoyan consider it a great move forward. Minister Hranush Hakobyan herself sees the move as a third step in the direction of involving Diaspora Armenians in the public life of the Republic of Armenia. The first step has been the creation of the Ministry of Diaspora, followed by the introduction of dual-citizenship law.  The latest step is a milestone on the same direction. In any case, the suggestion is a mere idea now. 

Text in Armenian

Անի Ավետյան

Հատուկ Ազատ-Հայ կայքին

Վերջին օրերին Հայաստանում և ոչ միայն  թեժ թեման ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հայտարարությունն է երկպալատ խորհրդրան ձևավորելու մասին: Կալիֆորնիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նախարարը փոխանցեց նախագահի մտադրությունը. Սահմանադրության փոփոխությամբ խորհրդարանի վերին պալատի կազմում ընդգրկվելու հնարավորություն տալ նաև աշխարհասփյուռ հայերին: Այս կերպ նրանք մասնակից են դառնում ՀՀ պետական կառավարման գործընթացին:

Գաղափարը նախնական փուլում է, շատ հարցերի պատասխաններ չկան, բայց մի բան հաստատ է. կողմերի ու դեմերի պակաս նույնպես չկա:

Այսպես, Ասում ենք էշ չենք ուզում, փալանն են փոխում. սա, իհարկե, այն մարդկանց թեզն է, ովքեր երկպալատ խորհրդարանը համարում են քարոզչական հնարք, հերթական իշխանական բլեֆ, հայհոյանքի արժանի գաղափար:

Երկպալատ խորհրդարանի լինել, թե չլինելուն լինել են պատասխանում սփյուռքահայ գործարարները: Վահան Զանոյանը նրանցից մեկն է. Շատ քաջալերական բան է, որևէ սփյուռքահայի համար հսկա լուր է, որ հանկարծ հայրենիքը կը հրավիրե, որ մենք գանք և մասնակցինք խորհրդարանին մեջ:

Սփյուռքահայ գործարարները պնդում են. Այդպիսի կառույց ստեղծելու անհրաժեշտություն այսօր իրոք կա: Սակայն պետք է հստակեցվի, թե ինչ լիազորություններ ու պարտականություններ կունենա կառույցը, ընդունած որոշումները կունենան արդյոք իրավական ուժ ու էլի բազմաթիվ հարցեր: Գործարարներն իրավական բնույթի այս հարցերը կարևորում են, բայց նրանց համոզմամբ դրանք կարելի է մշակել ժամանակի ընթացքում: Կարևոր մի նկատառում ևս. Գործարարները վստահ են, որ կառույցն արդյունավետ կաշխատի, եթե հեռու մնա սփյուռքյան կուսակցությունների գաղափարախոսություններից ու մոտեցումներից` չդառնալով հերթական ամբիոն կուսակցական վեճերի համար:

Եվ վերջում. Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նաև նկատել է. Սա տրամաբանական երրորդ քայլն է նախագահի կողմից: Առաջինը սփյուռքի նախարարություն ստեղծելն էր, երկրորդը` երկքաղաքացիության ինստիտուտի ներդրումը:


Added: Sunday, March 20, 2011
Hits: 3875
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.