Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Health and Nutrition > Քաղցկեղի ճիրանները

Meri Martirosyan writes about cancer in adults and children. She provides general statistical data and refers to the typess of cancer and various therapy methods. If diagnosis is made at early stage recovery chaces would be bigger.

Մերի Մարտիրոսյան

Ազատ-Հայ

Առողջությունը մարդու կյանքի ամենաթանկ գանձն է, իսկ երբ այն խաթարվում է, ամեն ինչ դառնում է անգույն ու անիմաստ: Կան անգամ այնպիսի հիվանդություններ, որոնք մահացու են: Քաղցկեղը պատկանում է այդ հիվանդությունների շարքին:

Օնկոլոգիան գիտություն է ուռուցքների մասին, մանկական օնկոլոգիան գիտություն է ուռուցքների մասին երեխաների մոտ: Չարորակ ուռուցքներից աշխարհում տարեկան 6 մլն մարդ է մահանում, նրանցից շուրջ 200.000-ը երեխաներ են: Մանկական բժիշկներն իրենց  պրակտիկայի ընթացքում հազվադեպ են հանդիպում չարորակ ուռուցքով հիվանդ երեխաների: Ամբողջ բժշկական պրակտիկայի ընթացքում բժիշկ-պեդիատրը 8-ից ոչ ավել երեխա է հանդիպում չարորակ ուռուցքով:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ուռուցքներ եղել են մարդկանց մոտ 5000  տարի առաջ: Իսկ երեխաների մոտ ուռուցքները ուշադրություն են գրավել միայն 19-րդ դարի վերջից: Քաղցկեղի առաջացման պատճառները տարբեր են ու բազմազան: Դրանցից են վիրուսները, գեները, աշխարհագրական դիրքը և այլն: ՈՒռուցքը լինում է երիկամներում, ոսկորներում, փափուկ մկաններում, աչքերում և օրբիտայում, ձվարաններում, ստամոքսում, կրծքագեղձերում, կերակրափողում, ուղեղում և այլն:

Հիվանդության բուժումն իրականացվում է քիմիոթերապիայի, դեղորայքի, խիրուրգիական և լուսային միջամտության միջոցով: Կոմպլեքս բուժումը կարող է տալ ցանկալի արդյունքներ: Այնպես որ հաճախ դիմեք բժշկին ստուգման համար, նույնիսկ որևէ գանգատ չունենալու դեպքում: ԵՎ հիշեք, որ որքան վաղ է հայտնաբերվում հիվանդությունը, այնքան ավելի հեշտ է դառնում այն բուժելը:


Added: Friday, February 25, 2011
Hits: 3245
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.