Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Theatre > Nelly Kheranyan and 'A Streetcar Named Desire'

Nelly KheranyanAzad-Hye Special

A conversation between Blanche DuBois (Nelly Kheranyan) and Eunice (Lilit Barseghyan) and Stella Kowalski (Irina Hovhannisyan).

Title of the article: My life is dependent on the goodness of the first meeting person.

Written by Lilit Barseghyan and Irina Hovhannisyan.

Photo: Nelly Kheranyan 

ԻՄ ԿՅԱՆՔԸ ԿԱԽՎԱԾ Է ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊԱԾԻ ԲԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Տրամվայ Ցանկություն
Հեղինակ`Թեննեսի Ուիլիամս

Թեննեսի Ուիլիամս-ը (ամերիկացի գրող) մեկ անգամ չէ, որ կարողացել է բացահայտել կնոջ էությունը: Շատերը դա կապում են իր ոչ այնքան լավ ընտանեկան կյանքի հետ, շատերն իր սեռական կողմնորոշման, որոնք իրենց անդրաադարձը գտել են գրողի ստեղծագործություններում:

Տրամվայ Ցանկություն պիեսի գլխավոր հերոսուհին Բլանշ Դյուբուան է: Նա, կորցնելով հայրական Երազանք առանձնատունը, ստիպված է լինում Ցանկություն գնացքով հասնել Նոր Օռլեան, որտեղ ամուսնացած է նրա մեծ քույրը` Սթելլան: Այստեղ ապրում են Բլանշին կենցաղով անհամապատասխան մարդիկ, որոնց հոգին Բլանշի աչքերում արդեն վաղուց կեղտոտված է: Ի վերջո կենսագրության ոչ այնքան հաճելի դրվագներ հիշատակելով` Բլանշի` փխրուն կնոջ հակապատկեր Սթենլին, օգտվում է նրա անզորությունից: Ի վերջո Բլանշը հայտնվում է հոգեբուժարանում: Նրանք լինելով  արդեն վաղուց (գուցե առաջին ճիչից սկսած) աղտոտված մարդիկ,  չեն էլ նկատում, որ Բլանշն օգնության կարիք ունի: Դա սերն է, ջերմությունն ու հանգստությունը:

Մեկ անգամ չէ, որ  այս ստեղծագործությունը բեմադրվել է տարբեր երկրներում, տարբեր հեղինակների կողմից: Հայաստանում այն սկսել է իր թատերական ճանապարհը 1999 թ-ի հունիսի 8-ից, ու մինչև օրս հանդիսատեսը կարողանում է վայելել այս  ներկայացումը: Բեմադրությունն ու երաժշտական ձևավորումը` Սուրեն Շահվերդյանի, նկարչական ձևավորումը` ՀՀ վաստակավոր նկարիչ Եվգենի Սաֆրոնավի: Բեմադրության գեղարվեստական ղեկավար` Վահե Շահվերդյան:

Բլանշ Դյուբուա - Նելլի Խերանյան
Սթենլի - Սթելլայի ամուսինը
Սթելլա-Բլանշի քույրը
Միտչ - Բլանշի երկրպագուն
Յունիս - Սթելլայի հարևանուհին
Հարցազրույց` Բլանշից Յունիսին և Սթելլային

?.. & Զ..
?.. Նելլի Խերանյանի չսիրած հարցերը:
. Ինչ ծրագրեր ունեք:
. Ամուսիններով դժվար է միասին աշխատել:
. Ինչպես եք համատեղում թատրոնն ու ընտանիքը:
. Բոլոր անգրագետ հարցերը կապված իմ մասնագիտության հետ:

?.. Սթելլա..   Նելլին սիրո՞ւմ է Բլանշին:
Զ.. Բլանշ..    Այո՛, շատ:
?..Յունիս..     Բլանշ Դյուբուա` <<սպիտակ ծառ>>: Ի՞նչ  ծառի է նմանեցնում Բլանշն իր քրոջը`Սթելլային:
Զ.. Բլանշ..    Տերևաթափ եղած ծառի: Նա կորցրել է ինքն իրեն, իր գեղեցկությունը:
?..Սթելլա..    Սիրելի Բլանշ, եթե դուք ծնված լինեիք Սթենլիի միջավայրում, կլինեի՞ք <<սպիտակ ծառ>>:
Զ.. Բլանշ..    Կարծում եմ, այո, որովհետև միայն սթենլիներով աշխարհը չի կարող շարունակել իր գոյությունը: Անպայման մեջտեղում պետք է սպիտակ ծառ լինի: Վատագույն դեպքում գոնե կողքին: Սթենլին մոլախոտ է: Իսկ եթե մոլախոտը շատանա` ամեն ինչ կվերջանա:
?..Յունիս..     Սթենլին որևէ լավ հատկանիշ ունի՞:
Զ.. Բլանշ..    Չեմ կարծում ունենա: Մարդ, ով ընդունակ է ոտնակոխ անելու անօգնական մարդուն, լավ հատկություն չի կարող ունենալ: Միգուցե բնությունն ի սկզբանե ինչ-որ բան դրել է նրա մեջ: Գուցե Սթենլին իրեն արդարացնի, բայց Բլանշը չի կարող:
?..Յունիս..     Եթե Սթելլան սիրում է Սթենլիին , ուրեմն նմա՞ն է նրան:
Զ.. Բլանշ..    Ո՛չ, Սթելլան նման է ծառի, որի տերևները թափվել են, իսկ մոլախոտը բարձրացել է գրեթե ծառի գագաթը:
?..Յունիս..     Եթե Միտչն այնուամենայնիվ ամուսնության առաջարկ աներ Բլանշին, իսկ Սթենլին սիրեր նրան,  ո՞ւմ կընտրեր Բլանշը:
Զ.. Բլանշ..    Կամուսնանար միտչի հետ, այդպիսի փխրուն մարդը երբեք չէր կարող Սթենլիի հետ լինել: Կրիքը գուցե կարողանար միացնել նրանց, բայց ոչ երկար ժամանակով:
?.. Սթելլա..   Դուք խոսում եք որպես Նելլի Խերանյա՞ն, թե՞ Բլանշ դյուբուա:
Զ.. Բլանշ..    Դա իմ Բլանշն է: Ես եմ միս ու արյուն տվել նրան, անցկացրել իմ շնչուղիներով, նա լացել է իմ արցունքներով, խոսել` իմ շուրթերով:
?..Յունիս..     Բլանշը հարազատ մարդու մահն ավելի հե՞շտ էր տանում, քան սեփական  ծերության փաստը:
Զ.. Բլանշ..    Այո, այդպիսի կին էր նա` բոլորից տարբեր և անհասկանալի: Կին, ով թույլ էր և օգնության կարիք էր զգում` հույսը դնելով առաջին հանդիպած մարդու վրա: Բլանշը երբեք չի ծերանա: կծերանա նրա մաշկը, մարմինը, բայց նրա հոգին երիտասարդ կմնա:Ցավոք, նա ավելի ուշադրություն էր դարձնում իր մաշկին, քան ` հոգուն. դա նրա ողբերգությունն էր:
?..Յունիս..     Միտչը Բլանշի ծերության առաջին երկրպագո՞ւն էր, թե՞ երիտասարդության վերջին տղամարդը:
Զ.. Բլանշ..    Միտչը Բլանշի անհեթեթ, հերթական տղամարդն էր:

Իրինա Հովհաննիսյան = Սթելլա
Լիլիթ Բարսեղյան = Յունիս


Added: Tuesday, October 26, 2010
Hits: 5266
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.