Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Army > Հաղթանակներն ինչպես եղել են

Interview with Kaytar Hovhannisyan of "Mush" detachment who fought in Askeran, Martakert and other areas in Nagorno-Karabakh in the early 1990s.

Interview conducted by Boris Tamoyan of Azad-Hye on the occasion of Armenian Army Day (28 January)

Զրուցեց` Բորիս Թամոյանը

Հայոց փառապանծ բանակի ամյակի կապակցությամբ զրուցեցինք ՄՈՒՇ  ջոկատի հրամանատարի տեղակալ ` Կայտառ Հովհանիսյանի հետ:

Պարոն Հովհանիսյան կպատմե՞ք թե ինչպես հավաքվեց ձեր ջոկատը:

Նախ ասեմ, որ մեր ջոկատի բոլոր տղաներն էլ մինչ ջոկատի կազմավորվելը առանձին ջոկատների կազմում կռվել են Ղարաբաղի ճակատում: Իսկ ջոկատը ձևավորվել է 1992 թվականին լուսահոգի` Լայերդ Սարգսյանի նախաձեռնությամբ և  հրամանատարությամբ: Քանի որ ջոկատի բոլոր տղաները փորձ ունեին մենք միանգամից մտանք մարտի դաշտ:

Այդ դժվարին տարիներին ի՞նչն էր, որ մեր տղաներին ուժ էր տալիս կռվելու և հաղթելու համար:

Իրոք այդ տարիները դժվար էին, այդ դժվարությունները չես պատկերացնի մինչև չանցնես դրանց միջով: Մեզ այդ դժվարություններին դիմագրավելու ուժ էր տալիս մեր ժողովրդի ուշադրությունը, սերը: Պատկերացնում եք ամեն անգամ երբ Հայաստանից ամեն անգամ մեքենա էր գալիս, չեք հավատա` հարյուրավոր նամակներ էին գալիս այնպիսի մարդկանցից ում չէինք էլ ճանաչում, բայց մարդիկ չէին մոռանում մեզ:

Մասնավորապես ո՞ր ճակատներում է կռվել ՄՈՒՇ ջոկատը:

Մինչև 1993 թվականը մեր ջոկատը կռվել է` Ասկերանի, Մարտակերտի և Հորադիզի ճակատներում, իսկ 1993 թվականից  թվականը մասնակցել ենք Երասխավանի պաշտպանությանը:

Ձեր կարծիքով ի՞նչն է առաջնայինը զինվորի համար` մարտի դաշտում:

Զինվորի համար մարտի դաշտում և ընդհանրապես, պետք է առաջնային լինի կարգապահությունը: Ղարաբաղյան պատերազմի տարիներին Ազերիները հենց կարգապահ չլինելու պատճառով էր, որ այդքան կորուստներ տվեցին: Զինվորը պետք է իմանա, որ իր արած ցանկացած քայլ կարող է անրադառնալ մյուսների վրա և  քայլ անելուց առաջ պետք է գիտակցի դրա հետևանքները:

Արդեն երկար տարիներ է, որ պատերազմը դադարել է, ստացվում է այնպես որ երբեմն հավաքվեք ջոկատի անդամներով:

Ոչ թե ստացվում է, այլ մենք միշտ հավաքվում ենք հետաքրքրվում միմիանցով; Ամեն տարի նույն օրը մենք հավաքվում և այցելում ենք մեր զոհված ընկերների շիրիմներին: Մենք միասին մեր կյանքի դժվարին տարիներն ենք ապրել և հնարավոր չէ մոռանալ դա:

Այսօր հայկական բանակը 19 տարեկան է ինչո՞վ այն կարելի է տարբերել մյուս բանակներից:

Նախ ասեմ, որ մեր Բանակը թրծվել է պատերազմի բովում, դա մեծ առավելություն է, որ ոչ բոլոր բանակներն ունեն: Մենք կռվել ենք անհնարին պայմաններում, մենք որսորդական հրացանով թուրքի տանկի դեմ ենք դուրս եկել: Առաջին հերթին մեր Բանակը տարբերվում է իր ոգով: Այսօր ամերիկյան բանակը կարող է հպարտաալ իր սպառազինությամբ, տեխնիկայով, բայց խնդրեմ ամերիկյան լավագույն զինվորին բեր և տես թե նա կկարողանա կռվել այն պայմաններում, որում մեր տղաներն են կռվել` ահա մեր Բանակի գաղտնիքը: Երբ Հայ զինվորը կռվում է իր հայրենիքի պաշտպանության համար նա կհաղթի ցանկացած պայմաններում և ցանկացած դեպքում:


Added: Saturday, January 29, 2011
Hits: 3329
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.