Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Army > Փառք ու պատիվ զինվորներին

Armenian armyMher Khachatryan writes about the Armenian army and its mission in defending the homeland. Armenian Army day is celebrated on 28 January.

Մհեր Խաչատրյան

Ազատ-Հայ

Հունվարի 28ը Հայաստանի Հանրապետության բանկի  օրն էր: Տոնի առթիվ Հայաստանի մի շարք  տարածաշրջաններում կազմակերպվել էր տոնական միջոցառումներ: Միջոցառմանը ներկա  էին Հայաստանի Հանրապետության նախագահը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը, Հայաստանի վարչապետը, զինվորականներ,և այլ հյուրեր:

Միջոցառմանը ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, ով իր խոսքում նշեց, որ Հայոց բանակը համազգային սիրո, նվիրումի արգասիքն է և ի պատասխան այդ սիրո, քաջ գիտակցելով իր դերը, հայ զինվորականությունը, պատվով կատարեց և  շարունակում է իր առաքելությունը, հուսալիորեն պաշտպանելով հայոց սահմանների անվտանգությունը և ժողովրդի անվտանգությունը:

Միջոցառմանը ներկա էր նաև հայ վաստակավոր արտիստ Սոս Սարգսյանը և  այլ հյուրեր: Միջոցառմանը ելույթ ունեցան սիրված երգիչ երգչուհիներ:

Վազգեն պապը,այսօր  հպարտ կանգնած հայոց հողին կարողանում է  բարձրաձայնել իր կատարած սխրանքը: Յոթանասունամյա Կարեն պապը, ևս  չի մոռանում  թէ ինչպես ընկերների հետ կարողացել են պայքարել թշնամու դեմ, նա կռվել է Ղարաբաղում, պատերազմական գործողությունների  ժամանակ հանդես  է եկել ինսունվեց գնդում: Այժմ շատ ուրախ եմ որ  մեր  երիտասարդությունը ապրում է խաղաղ կյանքով: Աստված տա մեր երկիրը  միշտ լինի խաղաղության կիսագնդում, ասեց նա:

Իսկ  ահա  Աննա Պողոսյանը, մեր հետ զրույցում չկարողացավ զսպել իր արցունքները, նոր է որդուն բանակ ճանապահել` շատ եմ ուզում  խաղաղություն լինի, բոլորը  ծառայեն և  պատվով իրենց օջաղները  վերադառնան կարծում եմ սա  է յուրաքանչյուր ծնողի պատգամը իր  որդուն, մեզ  հետ  ունեցած  զրույցում նշեց  նա:

Մեր կայքը ևս շնորհավորում է հայ ազգին մաղթում միշտ կապուտակ երկինք:

 


Added: Sunday, March 20, 2011
Hits: 3881
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.