Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Painting > Եգիպտահայ արվեստագետների ցուցահանդես

Opening of the painting exhibition in Cairo

 

Եգիպտահայ արվեստագետների ցուցահանդես նվիրված հայազգի մեծանուն նկարիչ Բուզանդ Գոջամանյանի ծննդյան 100-ամյակին

Ս.թ. նոյեմբերի 23-ին Կահիրեի Օպերայի Տան Էլ-Հանագեր արվեսի կենտրոնում բացվեց եգիպտահայ մի քանի տասնյակ արվեստագետների ցուցահանդես` նվիրված մեծանուն նկարիչ Բուզանդ Գոջամանյանի ծննդյան 100-ամյակին: Այն անց է կացվում Եգիպտոսի Մշակույթի նախարար Ֆարուկ Հոսնիի բարձր հովանու ներքո և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կահիրեի մասնաճյուղի աջակցությամբ:

Բ. Գոջամանյանի կտավների կողքին ներկայացված են նաև 19-րդ դարի վերջերից մինչև մեր օրերը ստեղծագործած եգիպտահայ մի քանի տասնյակ արվեստագետների, այդ թվում անվանի նկարիչներ Ալեքսանդր Սարուխանի, Երվանդ Դեմիրճյանի, Օննիկ Ավետիսյանի, Աշոտ Զորյանի և այլոց աշխատանքներ, ինչպես նաև Ալեքսանդրաբնա քանդակագործ Սարգիս Թոսունյանի հրաշագեղ գործերը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Եգիպտոսի Հայոց Առաքելական և Կաթողիկե թեմերի առաջնորդները, Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, ԵԱՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, ԶԼՄ-ների թղթակիցներ, ինչպես նաև հայ և եգիպտացի արվեստասեր հասարակություն: Այն կշարունակվի մինչև ս.թ. նոյեմբերի 29-ը:

Բուզանդ Գոջամանյան (1909-1993): Ծնվել է Տրապիզոնում` Արևմտյան Հայաստան: 1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ կորցրել է ընտանիքը: 1922թ. ուղարկվել է որբանոց Հունաստանում: 1927թ. ուղարկվել է Կահիրե, որտեղ երեք տարի ուսանել է Լեոնարդո Դա Վինչի արվեստի դպրոցում (1927-1930): Հետագայում կրթությունը շարունակել է Հռոմում` 1930-1934թթ.: 1940-ականներին նա արդեն ձևավորել էր սեփական էքսպրեսիոնիստական ոճը, որում կար Բյուզանդական արվեստի և 20-րդ դարի էքսպրեսիոնիզմի ազդեցությունը: Ներշնչման աղբյուրը հասարակ եգիպտական կյանքն էր ու կորցված հայրական տունը: 1950-ականներին կտավներում սկսեց լայնորեն պատկերել եղինկներ, որի համար էլ ստացավ Եղնիկների արվեստագետ մականունը: 1969թ. Կահիրեից մեկնեց Բեյրութ, որտեղից էլ 1972թ.` ԱՄՆ ու այնտեղ ստեղծագործեց մինչև կյանքի վերջը:

Ալեքսանդր Սարուխան (1898-1977): Եգիպտոսի մեծանուն և կարելի է ասել ամենահայտնի ծաղրանկարիչը: Ծնվել է Արդանիշում: Ուսանել է Վիեննայում, իսկ Կահիրե է եկել 1924թ.: 1927թ. ծանոթանում է եգիպտացի հանրահայտ լրագորղ Մոհամեդ էլ-Թաբիի հետ, որն էլ նրան մտերմացնում է եգիպական մամուլին: Հումորի բարձր զգացում ունեցող անձնավորություն և բավական կարճ ժամանակում կարողացավ վայելե հարգանք ու ճանաչում:

Սմբատ Խաչատրյան,
24.11.2009թ.
Կահիրե, Եգիպտոս

Ազատ-Հայ կայքին տրամադրուած հեղինակին կողմէ

A work by Puzant Godjamanian: Two Fellahas


 


Added: Thursday, December 10, 2009
Hits: 5662
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.