Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Restaurants > Արվասար ռեստորան-սրճարան, Երևան

Arvasar Restaurant on Amiryan street, Yerevan

Meri Martirosyan reports on a newly opened restaurant in Yerevan, the capital of Armenia, called "Arvasar".

Մերի Մարտիրոսյան

Ազատ-Հայ

Կատարելության ձգտում սպասարկման ոլորտում

Խոհանոցը ևս արվեստ է, որին տիրապետում են ոչ բոլորը: Հայ կանայք առանձնահատուկ սեր ունեն ուտեստների պատրաստման հարցում,տղամարդիկ ևս ետ չեն մնում,հատկապես` մսային ուտեստների հետ կապված: Թյուր կարծիք կա, թե հայկական խոհանոցն այնքան էլ հարուստ չէ ուտեստների տեսականիով, սակայն դա ամենևին էլ այդպես չէ:

Կան բազմաթիվ կերակրատեսակներ, որոնք մատուցվում են զանազան ռեստորանային համալիրներում, սննդի սպասարկման այլ վայրերում: Նման վայրերից է Արվասար ռեստորան-սրճարանը, որը, սակայն, տարբերվում է մնացածից: Այստեղ պահպանվում են հիգիենայի բոլոր կանոնները, տիրում է իրավամբ, կատարյալ մաքրություն: Խոհանոցն ընդգրկում է հայկական և եվրոպական ուտեստներ, որոնք մատուցվում են նորովի: Առավոտյան ժամը 13.00ից մինչ 16.00-ը տրվում է լանչ:

Վերջերս անցկացվեց դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի մեծարման երեկոն, որի ժամանակ ռեստորանն անվանել են Վերնատուն, ինչը մեծ գնահատական է,- նշեց ռեստորանի գործադիր տնօրեն Ռուզաննան:

Վերջինս հանդիսանում է Ազգային խոհանոց ՀԿ-ի փոխնախագահ և ռեստորանը մասնակցում է նրանց կողմից կազմակերպված խորովածի, տոլմայի և այլ փառատոնների, ստանում մրցանակներ, դիպլոմներ: Շուտով մասնակցելու են նաև Գերմանիայում կայանալիք խորովածի փառատոնին:

Արվասար-ի գլխավոր խոհարարն ու օգնականն էլ նշեցին, որ կարևորը ուտեստը սիրով պատրաստելն է, հոգի ներդնելը, համը, մաքրությունը և դիզայնը: Իսկ հաճախորդներն էլ հաճախ գովասանքի խոսքեր են ասում, գոհ մնում ճաշակած ուտեստներից: Մենեջերն էլ նշեց, որ իրենց ռեստորանը չի մրցակցում, քանի որ իրենց տեսակի մեջ իրենք միակն են և պարզապես անում են իրենց գործը:

Այնպես որ, եթե ցանկանում եք ճաշակել հայկական և ևրոպական բազմապիսի ուտեստներ, ունկնդրել հաճելի երաժշտություն և արժանանալ բարձրակարգ սպասարկման, ապա այցելեք Ամիրյան 27 հասցեում գտնվող Արվասար ռեստորան:



Added: Saturday, December 17, 2011
Hits: 5734
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.