Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Education > Երեխայի բարձրարժեքության գիտակցումը

Professor Julietta Gulamirian

ԵՐԵԽԱՅԻՆ ՃԻՇՏ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԸ

ՆՐԱ ԲԱՐՁՐԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒՄՆ Է`

Ջ. Գյուլամիրյան
Երևանի Խ. Աբովյանի անվան
հայկական մանկավարժական
համալսարան, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Կրթի՛ր մանկանը իր ճամբան սկսած ժամանակ,
որ իր ծերութեան ժամանակ էլ դրանից չխոտորւի
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ

Երեխա դաստիարակելը երբեք դյուրին գործ չի եղել: Այսօր այն առավել դժվար է. քաղաքակրթությունը, հասարակական - տնտեսական - շուկայական հարաբերությունները երեխայի դաստիարակության գործում լուրջ և դժվար կասեցվող մարտահրավերներ են, որոնք անխտիր իշխում են բոլորիս, առավել ևս` մատաղ սերնդին:

Երեխային կրթելն ու դաստիարակելը ժամանակի ծախս է, համբերության անհրաժեշտություն, հավատի պարտադրանք, զոհողություն ու սիրո ցույց, աշխատանքի` ծանր ու պատասխանատու արդյունք: Դե, պատկերացնենք թե այսքան զոհողության գնով իրականացվող գարծընթացն ինչ արժեք պիտի լինի մարդու համար, որքան բարձր գնահատանք, երբ արդյունքում տեսնենք մեր ջանքերի գնով ձևավորված մի կատարյալ մարդ` մեր իդեալը` կատարելատիպը:

Այդպիսի երեխա դաստաիարակելու, կրթելու անսակարկ պայմաններից մեկը նրա բարձրարժեքության ընդունումն է: Ավելին` ոչ միայն ընդունումը, այլև երեխայի այդ կարիքի բավարարումը. երեխան պիտի զգա, որ ինքը կարևոր մարդ է տանը, դպրոցում, հասարակական միջավայրում, տարեկիցների, ազգականների, բարեկամների և, վերջապես, հասարակության, պետության մեջ: Բոլորն էլ այդ զգացողության կարիքն ունեն, և եթե այն բավարարված չէ, մարդը կապրի լուրջ ներանձնային ստրես, չի կարող խաղաղ ապրել ինքն իր հետ, եթե նա զգա իր թերարժեքությունը կամ անարժեքությունը: Ինքն իրեն ոչ պիտանի զգալը կամ համարելը ծանր հոգեվիճակ է, որի հիմքերը դրվում են մանկության տարիներին, երբ երեխան չի նկատվում, անտեսվում է միջավայրի կողմից, չի հարգվում, չի արժևորվում: Այնինչ` ինչպես չափահասը, այնպես էլ ամենափոքր մանուկն այդ ամենի կարիքն ունեն: Երիսց ճշմարիտ է այն իմաստությունը, որն ասում է. անձին ապտակելն ավելի լավ է` քան նրան անտեսելը: Երեխաները, որպես կանոն, ըմբոստանում են այն մեծերի, ավագների դեմ, որոնք փորձում են իրենց չնկատել: Նրանք մեծի ուշադրությունը գրավելու համար (այդ թվում նաև ուսուցչի) կարող են ինչ-որ բան կոտրել դասարանում` նստարանը, պատոհանի ապակին և այլն, քաշել ընկերուհու մազերը, աղմկել, որոշ առարկաներ գետին նետել, սուլել, բղավել և այլն: Շատ փոքրիկներ, օրինակ, չեն ուտում միայն այն պատճառով, որ գրավեն մայրիկի ուշադրությունը, լաց են լինում մինչև հիստերիկայի աստիճան` բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվելու համար:

Դասի ժամանակ ուսուցչի կողմից անտեսված երեխան կարող է ծիծաղել անտեղի, հռհռալ, հազալ, գիրքը փակել, քաշել դասընկերուհու մազերը, խփել ընկերոջ գլխին կամ պարզապես նստել, ոչինչ չանել` դրանով մյուսներից տարբերվելու, բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվելու համար:

Մանկության տարիներին անտեսված, չկարևորված, չգնահատված երեխան մեծանում է` մշտապես գնահատվելու, արժևորվելու կարիքով, և չափահասության բարձրունքում անգամ անում է ամեն ինչ` ուշադրության արժանանալու համար: Այդպիսի մարդիկ անընդհատ ընդգծում են իրենց արածը, ձգտում ինքնատիպ և անփոխարինելի երևալ, երիտասարդներն ուշադրություն գրավելու համար հագնում են տվյալ հասարակության մեջ չընդունված ոճով, ընտրում են աչքի ընտրող սանրվածք, իրենց նպատակին հասնելու միջոցների միջև խտրականություն չեն դնում և այլն: Այսինքն` եթե մանկության տարիներին երեխայի բարձրարժեքությունը չի կարևորվել, երեխան նվաստացել է, արժեզրկվել, նրան մեջ ձևավորվում է թերարժեքության զգացում, սեփական ուժերի նկատմամբ անվստահություն, որոնք նրան ուղեկցում են ողջ կյանքում:

Անառարկելի է, որ երբ մարդն ապրում է. Ոչ մեկին պետք չեմ, Ես ինձնից բան չեմ ներկայացնում հոգեվիճակով, նա դժբախտ է. որքան հասարակությունը հարուստ է ապերջանիկ մարդկանցով` այնքան հասարակությունն ինքը դառնում է դժբախտ:

Ինչպես յուրաքանչյուր մարդ, այնպես էլ` երեխան իրականացնում է գործունեության երեք տեսակ` խաղ, ուսում, աշխատանք: Գործունեության այս երեք ոլորտներում էլ նա պետք է ընդունվի, գնահատվի այնպիսին, ինչպիսին որ կա, պիտի ընդունվի իբրև բարձրարժեք անձ: Գործունեության այս երեք տեսակներն էլ նա միաժամանակ, իրականացնում է ինչպես տանը, այնպես էլ դպրոցում: Կարևոր է գիտակցել, որ թե՛ ընտանիքը, թե՛ դպրոցը պատասխանատու են երեխայի մեջ սեփական անձի նկատմամբ հարգանքի, արժևորման, բարձր ինքնագնահատականի դաստիարակության հարցում:

Որո՞նք են այն պայմանները, որոնք պիտի ապահովեն տանը` ծնողները, դպրոցում` ուսուցիչները երեխայի մեջ սեփական արժեքը բարձրացնելու, ինքնահարգանքի կարողություն ձևավորելու համար.

- Թե՛ դպրոցում, թե՛ տանը երեխան պիտի իր նկատմամբ զգա հարգանք` անկախ այն բանից, թե ինքն ինչպես է սովորում, ինչպիսի վարք է դրսևորում: Ժողովրդական իմաստությունն ասումէ. Սիրի՛ր ինձ այնպիսին, ինչպիսին որ ես կամ, ես կդառնամ այնպիսին, ինչպիսին դու ես ուզում:

- Երեխային պիտի տալ ինքնադրսևորման, պատասխանատություն կրելու առիթներ և ամենափոքր հաջողության դեպքում անգամ քաջալրել, գնահատել, անկեղծորեն հրճվել նրա ցուցաբերած անգամ չնչին առաջընթացով:

Երբ որևէ մարդ (անկախ տարիքից) համոզված է, որ ինքն իրենից արժեք է ներկայացնում, իրեն վստահում են կարևոր գործեր, ինքը պատասխանատու գործ ունի անելու, սկսում է հարգել իրեն և ձգտում է դրանք կատարել լավագույն ձևով:

ՈՒրեմն` հաճախ երեխային այնպիսի պարտականություններ պիտի տալ, որ մեծերի վստահությունը նրան ապշեցնի: Գարեգին Նժդեհը իրավացիորեն հավաստում է. □Անյուսօրէն տգէտները միայն չգիտեն, որ չօգտագործւած ուժերի մի հսկայական պահեստ կայ մարդու մէջ, որից, դժբախտաբար, կարող են օգտւել միայն քչերը□:

- Երեխայի հետ պիտի քայլել հպարտ և ծանոթներին հանդիպելիս` նրան ներկայացնել արժանապատվորեն և անունով. երբ մանուկը իր անունով ներկայանում է ուրիշներին, ապրում է անձնապես կարևոր բարձրարժեք լինելու զգացում:

- Երբեք և ոչ մեկին մի՛ բողոքեք Ձեր երեխայից` նրա կատարած դատապարտելի արարքների համար. այդ չափազանց նվաստացնում է նրան: Երեխան ընտելանում է մեղադրանքին և հարմարվում իր այդպիսին լինելու մտքին. Միևնույնն է, արդեն բոլորը գիտեն, որ ես այսպիսին եմ, - եզրակացնում է նա և դառնում հենց այդպիսին:

- Թու՛յլ տվեք, որ երեխան իր կարծիքը հայտնի, համարձակորեն ինքը ներկայացնի իրեն, խոսի իր արժեքների, զբաղմունքի, հոգսերի, մտահոգությունների մասին, ինքը գնահատի իրեն և իր արարքները:

- Սովորեցրե՛ք երեխաներին որոշումներ ընդունել, հարգե՛ք նրանց որոշումները, նպաստե՛ք դրանց կատարմանը և պահանջե՛ք, որ պատասխանատվություն կրեն այդ որոշումների համար:

- Հարգե՛ք երեխայի կարծիքը բոլոր հարցերում (եթե անգամ համակարծիք չէք), հաշվի՛ նստեք նրա կարծիքի հետ (տեսակետների): Թող նա իմանա, որ թե՛ դասարանում (դպրոցում), թե՛ տանը ինքը կարևոր դեր ունի: Այդ դեպքում` նա անտարբերությամբ չի ընդունի ընտանիքում կամ դպրոցում կատարվածը, ակտիվորեն կմասնակցի ծագած դժվարությունների հաղթահարմանը:

- Երեխաներին տվե՛ք ձեզ համար ամենաթանկը` ժամանակը: Եթե այդ ժամանակը չտրամադրվի, ինքը այն կխլի ձեզանից` աղմկելով, կոտրելով, ծեծելով, պատռելով և այլն: Այդ դեպքում` դրանք հաղթահարելու համար ավելի շատ ժամանակ պետք կգա:

Դորոթի Բրիջն իր Զավակիդ և քեզ հարգիր գրքում պնդում է. Ամենամեծ նվերը, որ կարող ես տալ զավակիդ, նրան իր անձը սիրելու հարցում օգնելն է:

Պետք է հիշել, որ մարդն ինչ էլ որ ունենա աշխարհում` հրաշալի առողջություն, հարստություն, պաշտոն և անսահման բարիքներ` միևնույնն է, նա անբավարարվածության զգացում կունենա, դժգոհ կլինի իր միջավայրից, անհաշտ կապրի մարդկանց և իր հետ, եթե զգա որ արժանացած չէ շրջապատի հարգանքին:

Անշուշտ, չափազանց դժվար է այս պատվիրաններն ի կատար ածելը, հաճախ են լինում հուսահատության պահեր, հաճախ է վհատությունը պատում մեզ և փորձում թևաթափ անել: Սակայն եկեք հիշենք մի անծանոթ բանաստեղծի խնդրանքն առ Աստված.

Տե-ր
Չե՛մ խնդրում, որ ինձ տաս մի վսեմ գործ քո գործերից,
Ո՛չ էլ ինձ կանչես վսեմ կոչումով և կամ ուսերիս դնես մեծ պարտականություն.
Խնդրում եմ պստիկ մի ձեռք, որ ափիս մեջ դնեմ,
- Տու՛ր ինձ մի մատղաշ երեխա, որպեսզի ճամփաս լուսավորի.
ամայի և հաճելի ճամփա, որը քեզ կնվիենք:
- Տու՛ր ինձ մի մեղմ ձայն, որով աղոթեմ:
- Տու՛ր ինձ փայլուն աչքեր, որ քեզ տեսնեմ,
Տե-ր
Միակ թագը, որ խնդրում եմ` զարդարես ճակատս.
Այն էլ այս է` օգնի՛ր ինձ, որ մի երեխա կրթեմ:
Չեմ խնդրում բարձր դիրքեր` իմաստունների մեջ,
Ոչ էլ փառք և պատիվ` մարդկանց մեջ:
Այլ խնդրում եմ` շնորհես ինձ մտնել դռներից ներս`
Բռնած մի երեխայի ձեռքը փափլիկ,
Որին ես կվարժեցնեմ քայլել ճամփաներովդ:


Հիշենք, որ աշխարհում միլիոնավոր մարդիկ են այս խնդրում: Իսկ մենք ունենք


Added: Tuesday, March 03, 2009
Hits: 6649
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.