Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Books > Գիրքը մեր օրերում

Armenian manuscriptSummary: Mher Khachatryan refers to the Armenian written heritage, from the time of the old manuscripts until the first published books, followed by modern day publications and electronic media. In the last part of the article he urges the young to respect the book and befriend it. “It opens in front of you knowledge treasures, maintains communication with previous generations and enables you to know about their dreams and values. Let this article be both an alarming call and a window of hope,” he concludes.

«Օ՜ գրքերի աշխարհը տիեզերք է անեզր» Եղիշե Չարենց

Գրեց՝ Մհեր Խաչատրյան

Ազատ-Հայ կայքի հատուկ

Պատրաստման տեխնիկայի առումով գիրքը սահմանվում է որպես տպագիր բնագրով իրար միացված թերթերի հավաքածու:

Հայտնի է` հայերեն առաջին գրքեր` ձեռագիր մատյանները, ստեղծվել են 5-րդ դարում: Էությամբ գիրքը բազմաբովանդակ է, այն մեր սեղանին է դրված իբրև գրական, գիտական, մշակույթային, հասարակական-քաղաքական ստեղծագործություն, իբրև մարդկային իմացության ճանապարհին կուտակած գիտելիքների, պատկերացումների ու երևակայության շտեմարան: Ճիշտ է համակարգիչների ու համացանցի մեր օրերում վտանգ կար, որ տպագիր գիրքը դուրս կմղվի մեր կյանքից: Սակայն հենց այս հանգամանքը մեզ պետք է հուշի ավելի խնամքով, հոգատարությամբ վերաբերվել գրքին, որը քաղաքակրթության ամենավեհ ու օգտակար արգասիրքներից մեկն է:

Հայերեն հնագույն ամբողջական ձեռագիր մատյանը համարվում է 7-րդ դ. «Վեհամոր ավետարանը»: Մեզ հասել է շուրջ 25000 ձեռագիր գիրք: Մեկ դար առաջ հայերի մեծ մասը տառաճանաչ չեր: Բայց նրանք գորովանքով պահպանում էին իրենց ձեռքն ընկած յուրաքանչյուր ձեռագիր կամ տպագիր գիրք` համարելով սուրբ մասունք: Հայերիս պատուհասած այս աղետների ու տարագրության օրերին, երբ օտար ասպատակիչները ավերում էին մեր բնակավայրերը և կոտորում մեր անզեն արյունակիցներին, գեղջուկ անգրագետ մարդիկ, վտանգելով իրենց կյանքը, կրակի և անհետ կորստյան ճիրաններից փրկել ու ապահով տեղ են հասցրել հարյուրավոր անգին գրքեր: Դա այն գիտակցության հստակ արտահայտությունն է, որ առանց լեզվի ու մշակույթի, առանց գիր ու գրականության ազգը չի կարող գոյատեվել, չի կարող ունենալ անկաղության և պետականություն:

Վստահմամբ կարելի է ասել, որ Երևանի Մեսրոպ Մաշտոցի, Վենետիկի, Փարիզի, Երուսաղեմի և մյուս մատենադարաններում պահվող ձեռագիր գրքերի մի զգալի մասը փրկվել է հայտնի ու անհայտ բազում անհատների անձնազոհության գնով: Նրանք այժմ դադար են առել ապահով գրապահոցներում, և նրանց այսօր ոչինչ չի սպառնւմ բացի ամենակուլ ժամանակից…

Իսկ ի՞նչ է կատարվում այսօր` 21-րդ դարում: Բոլորը տառաճանաչ են, կրթված, բարձր կուլտուրայի տեր: Երիտասարդների մեծ մասը սովորում է բարձրագույն ուսումնական հաստատություններում: Իսկ արդյո՞ք գիրք կարդում են, կամ ինչպե՞ս են վերաբերվում գրքի հետ: Երբեմն գրադարաններից վերցրած գրքերի հետ վարվում են շատ անխնա` էջանշան օգտագործելու փոխարեն ծալում են էջի անկյունները, գրիչով նշում են անում կամ նույնիսկ նկարում են և անընթեռնելի դարձնում ամբողջական էջեր: Կան ընթերցողներ, որոնք անցնում են բոլոր սահմանները, քանի որ նրանք զլանում են ընթերցասրահում երկար նստել և ընթերցել իրենց անհրաժեշտ նյութը և ընտրում են ավելի հեշտ տարբերակ` ուղղակի աննկատ գրքից պատռում են մի ամբողջ գլուխ և հանգիստ սրտով գիրքը հանձնում գրադարանավարին: Շատ ավելի անխնա են վարվում գրքերի հետ քննությունների ընթացքում: Սրիչով կտրում-հանում են հարցաթերթիկների պատացխանները, դռանք օգտագործում ծածկագրի փոխարեն, իսկ քննությունից հետո դեն նետում որպես մի անպեկտ թղթի կտոր: Այդպիսի ընթերցողները նույնիսկ չեն էլ պատկերացնում, որ իրենց արածը հանցագործություն է: Օրական հարյուրավոր մարդիկ են օգտվում գրադարաններից, եթե ամեն մեկը փչացնի գրքի անգամ մեկ տող, ի՞նչ կլինի այդ գրքերի վիճակը մի քանի տարի անց:

Բոլոր հնարավոր միջոցներով, առաջին հերթին ԶԼՄ-ներով, հարկ է դաստիրակել, ներարկել գրքի նկատմամբ ակնածալից վերաբերմունք: Մարդն իր էությամբ հակված է դեպի գեզեցիկն ու վեհը: Մենք համոզված ենք, որ ավելի շատ մարդիկ են գիտակցում, որ գրրքը մարդկության ստեղծած մեծագույն հրաշքներից է:

Բարեկեմացե’ք գրքի հետ` նա Ձեր առջև կբացի գիտելիքների բոլոր գանձերը, Ձեզ հաղորդակից կդարձնի նաղորդ սերունդների երազած ու արարած արժեքներին: Իսկ այս փոքրիկ անդրադարձը թող լինի ահազանգ ու միաժամանակ հույսի պատուհան:


Added: Wednesday, December 29, 2010
Hits: 3873
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.