Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Political parties > Heritage party 2012

7th general conference of Heritage party

Պատրաստեց` էմմա Կարապետյանը

Մեկնարկեց  Ժառանգություն կուսակցության 7-րդ համագումարը, որին ներկա էր նաև azad-hye.net կայքի ներկայացուցիչը:

Խնդրում եմ հոտնկայս հարգանք մատուցել այն սերունդներին, ովքեր նվաճեցին անկախությունը: Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հենց այս խոսքերով կառավարության նիստերի դահլիճում մեկնարկեց մարտի 2-ի համագումարը, որտեղ քննարկվեց  թե ինչպես է կուսակցությունը մասնակցելու մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Համագումարը վարում էր կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Ներկա էին 231 պատվիրակներից 205-ը՝ բացակայում էին ՕԵԿ և ՀՀԿ գործիչները:

Ներկաների թվում էին մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ` Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Լևոն Խաչատրյանը, Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Օրինաց երկիր կուսակցության նախկին անդամ Գագիկ Բաղդասարյանը: ՀԱԿ-ից`ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ԱԳ նախկին Նախարար Ալեքսանդր Արզումանյանը, Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, Սասուն Միքաելյանը, Ազատ Դեմոկրատներ-ի կուսակցությունից Արարատ Զուրաբյանը, Խաչատուր Քոքոբելյանն, Անուշ Սեդրակյանը, ՀՅԴ`-ից Վահան Հովհաննիսյանը, և Արմեն Ռուսամյանը, և այլ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, առանձին քաղաքական գործիչներ: Ողջունի խոսքով հանդես եկան մի շարք քաղաքական ուժերի անդամներ և առանձին քաղաքական գործիչներ: 

ՀՅԴ ներկայացոււցիչ Վահան Հովհանիսյանը իր խոսքում նշեց` Մենք ժառանգության հետ համագործակցել և շարուակում ենք համագործակցել: Իշխող կուսակցությունը հայտարարում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություներում մեծամասնություն է կազմելու: Ես վստահ եմ, որ եթե արդար ընտրություններ լինեն, ՀՀԿ-ն չի հաղթի, և մեզ երկու բան է մնում` կամ թողնենք, որ մեզ հաղթեն ու գողանան մեր ձայները, կամ մենք հաղթենք որպեսզի ժողովրդի նոր պոռթկումներ չլինի:

Իսկ Ազատ դեմոկրատների կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը նշեց`Ես այստեղ եմ հաստատելու, որ մենք ժառանգության հետ դեռ երկար ճանապար ունենք անցնելու:

Քաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանը ողջունեց Ազատ դոմոկրատներ-ի հետ ժառանգության համագործակցելու հեռանկարը:

Ժառանգություն կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքով` Մեր հայրենիքում տիրում են մեծ անարդարություններ, սակայն յուրաքանչյուր քաղաքացի ինքը կարող է վերականգնել այդ անարդարությունները, և մենք որպես քաղաքական ուժ միշ կլինենք բոլորիդ կողքին:

Իսկ Ժառանգության առաջնորդը նշեց`Մեր երկրում հաջողությունների հասնելու ակունքը  քաղաքացիական հասարակությունն է: Անհրաժեշտ է որպեսզի քաղաքական շարժումները զարգացնել, այլ ոչ դրանք կուսակցականացնել: Կառավարիչները պետք է հաշվետու լինեն քաղաքացիներին այլ ոչ կուսակցություններին: Մեր այս քսան  տարվա նվաճումների կողքին անհրաժեշտ է անդրադառնալ նաև թերություններին: Կգա օր որ դրոշակ կտեսնենք նաև մասիսի վրա, սակայն պետք է մեզնից սկսենք, քանի որ անկախությունը դա առաջին հերթին պատասխանատվություն է: Պետական պաշտոնյան պետք է մի փոքր զուպ լինի, ապրի ժողովրդի պես: Պետք է տարանջատենք մասնավոր շահը, կուսակցական պատկանելիությունը հանրային շահից:

 


Added: Friday, October 05, 2012
Hits: 2484
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.