Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Literature > Ծիտիկի պատմութիւնը

 

Կեանքից մի կտոր*

Գրեց Կարապետ Ասլամազեան
Մոսկուայ

Ազատ-Հայ կայքին յատուկ
(Վերածուած դասական ուղղագրութեան)

Նստել էի ցածր ցանկապատի վրայ - նայում էի գեղեցիկ պուրակին, մեծ հաճոյքով շնչում էի ծառերի ստեղծած թթուածինը։

Նստած ինչ որ յուզմուք զգացի ու հայացքս ուղղեցի դիմացիս ծառի արմատների կողմը։ Կանաչ խոտի վրայ կանգնած մի գեղեցիկ փոքրիկ թռչնակ ուշադիր հայացքով ինձ էր նայում։

Նրա ճակատը, ուղղանկիւն և առաջ եկած ինձ յիշեցրեց մեր դպրոցի մի աղջկայ։

Ես էլ ուշադիր նայեցի թռչունի աչքերին և յիշեցի Երեւանի տան պատշգամբին այցելող մօտակայ անտառի տատրակին։ Նա նայում էր լուսամուտից ներս ու կարծելով թէ արդէն հասցրեց իր մտածմունքն ինձ հաղորդել, թռչում էր անտառի կողմը առանց շտապելու՝ ի ցոյց անելով իր թեւերի բացուածքը։

Կանաչին նստած ծիտիկը պատասխանի էր սպասում ու ես սկսեցի հարցեր տալ։

Յետոյ ասեցի, որ մի նշան տայ, կամ գլուխը շարժի, տաք ձայն հանի, որ իմանամ թէ ինձ հասկացաւ։

Թռչնակը շարունակում էր ուրախ աչքերով ինձ նայել անթարթ։ Ես լռեցի մի 15 վայրկեան։ Ծիտիկը հասկացաւ, որ էլ խօսելու չեմ ու գեղեցիկ աղեղ գծելով սահուն թռիչք արեց դէպի խորքը ծառուղու։ Նա սահում էր օդում գետնից մօտ մէկ և կէս մետր բարձրութեան վրայ մեծ արժանապատուութեամբ։
 
Ոտանաւորը գրելիս իմ ուղեղն ինքը ինձ յուշեց դէպքը ու իմաստ դրեց թռչունի վարմունքի մէջ։

Իմաստալից ոտանաւոր ստացուեց։

* * *

Թող ուրախ տօնին օրուայ ծննդեան
Արեւը հիւր գայ հենց առաւօտեան,
լուսամուտին էլ մի թակոց լինի,
թէ ծիտիկն է եկել իրա խնճոյքին,
որ փշուր տանի իր քաղցած բալին։
Նա էլ իր երգով մեծ մաղթանք կ՛անի
ու ընտանիքով ուրախ քրօջն իմ
իմ գրածները մեծ նուէր կ՛անի։
Ծիտիկը շատ , շա՜տ, փշուրներ տարաւ
իր սոված բալին
ու ինձ էլ իսկոյն մի լուր ուղարկեց,
թէ իր բալէն էլ դող չի անում
անխիղճ ձմեռուայ փչած ցուրտ քամուց
ու ինքն էլ ուրախ, իր բալի համար,
միտք է անում միտք, թէ ինչպէ՞ս անի,
որ ինձ համար էլ իր երգը ասի։


Added: Monday, February 15, 2010
Hits: 4763
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.