Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Armenia and Europe > Հայաստան եւ Լիտվա

 

2011 թ. լրացավ Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը

Celebrations and activities marking the 20th anniversary of establishing diplomatic relations between Armenia and Lithuania

Պատրաստեց` Էմմա Կարապետյանը

Ազատ-Հայ

Վերը նշված առիթով Հայաստանում դեռևս ապրիլ ամսից կազմակերպվել էին միջոցառումներ, ցուցահանդեսներ, իսկ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնը սեպտեմբերի 30-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել էր կոնֆերանս:

Կոնֆերանսի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն` Ստեփան Գրիգորյանը, ինչպես նաև իրենց ելույթներով հանդես եկան  Հայաստանում լիտվայի դեսպանը`Giedrius Apuokas-ը, ՀՀ Արտաքին գործերի նախարարության եվրոպական վարչության պետ` Արմեն Լիլոյանը, Ազգային ժողովի նախկին խոսնակ, ԱԺ անդամ` Տիգրան Թորոսյանը, և Միջազգային իրավունքի Վիեննայի համալսարանի Եվրոպական բաժնի միջազգային եւ համեմատական իրավունքի և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր` Manfred Nowak-ը:

Բոլոր ելույթ ունեցողները շնորհավորեցին Հայաստանին և Լիտվային համգործակցության համար:

Ինչպես նաև Հայաստանում Լիտվայի դեսպան`Giedrius Apuokas-ը նշեց` «Ես շատ ուրախ եմ նման ակտիվ համագործակցության համար, կարծում եմ գնալով ավելի կամրապնդվի այս կապը, թե քաղաքական և  թե մշակութային առումով»:

Ինչպես նաև վերջում Manfred Nowak-ը, ներկայացրեց Եվրոպական դատարանի մարդու իրավունքների ցուցանիշները:

Բաց քննարկումից հետո ներկաները իրենց զրույցը շարունակեցին  «coffe-break»-ի շուրջը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնը կոնֆերանսներ է պատրաստում նաև այլ միջազգային թեմաներով, տարբեր մասնագետների, դիվանագետների մասնակցությամբ:


Added: Wednesday, October 05, 2011
Hits: 2865
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.