Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Literature > Արեւելահայ եւ արեւմտահայ հին ու նոր թրուպատուրները

Maro KhachatryanThe old and new Western and Eastern Armenian "Troubadours"

First published in Pakin (Bagin) literary periodical, Beirut, 2011, vol. 1, pp. 39-43

Maro Khachatryan describes the pathos expressed in Western Armenian literature compared to the formality that characterizes the Eastern Armenian literature. Western Armenian flourished in Constantinople and it was the utmost expression of national liberation against the dominant Ottoman rule, while Eastern Armenian literature started shaping in Tiflis and Moscow under the influence of Russian literature, in different political and social settings.

Khachatryan criticizes the modern day carelessness in using Eastern Armenian (in Armenia), especially in the media, a situation that threatens the language in a way not different than what Western Armenian is facing in the Diaspora.

Մարօ Խաչատրեան

Զի մե՛նք ենք, մե՛նք ենք, բանաստե՛ղծ, պուէտ,
Մե՛նք, պատառոտուն բեհեզով վէտ-վէտ
Երգի իշխաններ՝ ի սպառ հալածուած,
Մե՛նք, նօթի, հպարտ, երբեմնի Աստուած,
Մե՛նք, չըհասկըցուած, մե՛նք եղերական,
...Մե՛նք, Բանաստեղծնե՛ր, մե՛նք ենք իրական
Թրուպատուրները
Ռուբէն Սեւակ

Հայ դպրոցը վտանգուած է: Օտարալեզու դպրոցներ չենք ուզում: Փրկենք դպրոցը: Փրկենք լեզուն, որ գրականութիւնն էլ փրկուի: Փրկենք գրականութիւնը, որ լեզուն էլ փրկուի: Լեզուն գրականութեան մէջ է ապրում ու շնչում, գրականութիւնը լեզուով է կերտւում ու ապրում: Փրկենք, որ փրկուիՓրկենք, որ փրկուիԽորենացու ողբը չի անցնում, չի անցնում: 16 երկարուձիգ դարեր Մեծ ծերունին ողբում է: Ողբում էԻնչո՞ւ

ԱՌԻԹ
Զրուցակիցներս մտաւորականներ են եւ թէեւ գրականութեանն ուղղակիօրէն առընչուող մարդիկ չեն, սակայն մեր զրոյցն ուղղութիւն է առնում դէպի գրականութիւն: Հայ ենք, չէ՞. սիրում ենք նոյնիսկ անծանօթ նիւթի շուրջ խօսել մասնագէտի հանդարտ ծանրախոհութեամբ, սովորութիւն ունենք որպէս սրբազան պարտք վերլուծել եւ քննադատել անգա՛մ չկարդացած գիրքը... Ասում են՝ արեւմտահայ հին ու նոր գրողները յուզումով (պաթոս) են գրում: Ասում եմ՝ արեւմտահայ լեզուն է մեղաւորը. շատ ճոխ է եւ հզօր: Ասում են՝ բայց ախր յուզումը անիմա՛ստ շքեղաբանութիւն է, դատարկ ձե՛ւ, յուզումը գրականութի՛ւն չէ, յուզումը երբե՛ք ոչինչ չի ստեղծում, արուեստագէտին հեռացնո՛ւմ է իրական արժէքներից: Տխուր ժպտում եմ: Ասում են՝ յուզումը ի՞նչ գործ ունի գեղարուեստական ոճի հետ: Հիմա էլ ես եմ հարցնում՝ իսկ յուզումը ո՞ր ոճի հետ գործ ունի՝ առօրեայ-խօսակցակա՞ն, վարչագործարարակա՞ն, գիտակա՞նԱյդ երբուանի՞ց գեղարուեստական ոճը դադարեց յուզական լինելուցԳրականութիւնը մշտապէս ունեցել է սերունդների մտքերի ու հոգիների վրայ ներգործելու բարոյական պարտաւորութիւնը:
Այո, յուզում կայ արեւմտահայ գրականութեան էջերում, սակայն, հարկաւոր չէ մեր գրականութեան հսկայական զանգուածը այդ պատճառով ենթարկել դառն քննադատութեան: Ընդհակառակն, թերեւս յուզումի առկայութեան շնորհիւ է, որ արեւմտահայ գրականութիւնն այդքան գեղեցիկ է, այդքան հոգեպարար եւ վեհացնող: Ուզում եմ նաեւ օգտուել առիթից եւ թղթին յանձնել գրականութեանն ու լեզուին առընչուող մտահոգութիւններս

ՅՈՒԶՈՒՄ (ՊԱԹՈՍ)
Գրքերին եմ դիմում, ուզում եմ մէկ անգամ էլ ճշդել՝ ի՞նչ է յուզումը: Բազմաթիւ բառարաններ կան, որոնցում մեկնաբանուած է բառը. այն յունական ծագում ունի, նշանակում է տանջանք, կիրք, յուզմունք, կրակ, ոգեւորութիւն, վարարում, քաջալերանք, խանդավառութիւն, աւիւն, ոգեշնչում:

Գրականութեան մերօրեայ տեսաբանները երեւի Արիստոտէլից խելօք են: Ախր առաջինը նա էր՝ Արիստոտէլը, որ գեղարուեստի հիմքում էր դնում յուզումը՝ այն համարելով ոճական հնարանք, որի միջոցով  ներկայացւում էր գրական հերոսի յուզմունքը, ցոյց էր տրւում ընթերցողի կամ ունկնդրի զգացմունքի ալիքը ի  պատասխան: Գործածելով յուզումի հնարանքը՝ հռետորը կամ գրողը փորձում էին ազդել ունկնդիրների կամ ընթերցողների նուրբ զգացողութիւնների վրայ՝ իրե՛նց զգացողութիւնները մինչեւ վերջ բացելով:

Հեգէլը նոր ժամանակներում ընդլայնեց յուզում հասկացութիւնը, այն համարեց բարձր եւ հանդիսաւոր գեղագիտութիւն: Երեւի Հեգէլն էլ ոչինչ չէր հասկանում, բայց յուզումի վերաբաժանում կատարեց՝ հերոսական, ողբերգական, ռոմանտիկական. սենտիմենտալ, երգիծական:
Հիմա նոր տեսաբաններ կան, ովքեր պնդում են, թէ յուզումը հեռու է գրականութիւնից

ԹՐՈՒՊԱՏՈՒՐՆԵՐ  ԿԱՄ  ԳՐՈՒՄԱ ՀԱՅ ԳՐՈՂԸ
Ուզում եմ յարգարժան մտաւորականներին հարցնել՝ մեր պատմիչների, մեր Նարեկացու, մեր Մխիթարեան սուրբ հայրերի մատեաններում, մեր էպոսի Դաւթի կանչերում (Ով քնած է, արթո՛ւն կացէք...), նոր ժամանակների մեր մեծերի գործերում առկայ յուզումը ոչինչ չի՞ բերել գրականութիւն: Սիամանթոյի Դիւցազնօրէնը եւ Հայորդիները ոչինչ չե՞ն ստեղծել, Վարուժանի՝ փառքեր երգող եղեգնեայ գրչի ստեղծածը մեզ հեռացնո՞ւմ է իրական արժէքներից, Ռուբէն Սեւակի Թրուպատուրների յուզումը դատարկ ձե՞ւ է.

Մենք ենք, որ անփոյթ գրչով կը հեգնենք
Այս նենգ աշխարհքին պսակները նենգ:
Քնար մը ձեռքներիս, անտուն, մահագին,
Չե՛նք ցանկար ստրուկ-պետի դղեակին:
Ազատ բարբառի ասպետներ անահ,
Կապրին մեռնելով, կը մեռնին անմահ
Թրուպատուրները

20րդ դարասկզբին, երբ Շիրվանզադէն Վարուժանի ստեղծագործութիւնն էր քննադատում առանց ակնոցի (Վարուժանի բնորոշումն է), երբ Պարոնեանը երգիծում էր Մշակի Արծրունուն, երբ Շանթի Հին աստուածները բեմադրում էին Թիֆլիսում, իսկ Սիամանթօն ու Վարուժանը, արեւմտահայ մեր միւս մեծերը կարդում էին Պոլիս հասած Մթնշաղի անուրջները, երբ արեւմտահայ եւ արեւելահայ մտաւորականութիւնը փոխճանաչման փուլ էր ապրում, երբեք, երբեք ոչ  ոք չխօսեց այն մասին, թէ յուզումը ոչնչացնում է արեւմտահայ գրականութիւնը, թէ արեւմտահայ գրողները իրական արժէքները չեն ընկալում այնպէս, ինչպէս պէտք էԻնչո՞ւ: Որովհետեւ արեւելահայ մտաւորականները քաջածանօ՛թ էին իրենց լեզուի արեւմտահայ ճիւղին, գիտէին, որ յուզումը ծնւում է ԼԵԶՈՒԱԿԱՆ ատաղձից, գիտէին, որ յուզում կոչուածը միաձոյլ է արեւմտահայ գրական աշխարհաբարի ոճական համակարգին: Նա, ով ուսումնասիրել է արեւմտահայ լեզուն, երբեք չի զարմանայ՝ արեւմտահայ հին ու նոր գրողների գործերում յուզում տեսնելով:

Յայտնութիւն չեմ անելու, եթէ յիշեցնեմ, որ պատմական չար ճակատագրի բերումով  ռուսի  օրհնուած ոտի տակ տրորուած-ճզմուած արեւելահայ գրականը այնքան պարզ ու հասարակ է դարձել, որ անգամ  զրկուել է գեղարուեստական յուզում ունենալու ներունակութիւնից, մինչդեռ արեւմտահայ գրականը դժուարութիւնների գնով օտար պետականութիւնների պայմաններում պահպանել է գրաբարեան ճոխ բառագանձը. յուզումը գալիս է առաջին հերթին ճոխաբանութիւնների գործածումից: Ի դէպ, հսկայական թուով գրաբարեան բառաձեւեր, քերականական շատ ու շատ դրսեւորումներ մենք՝ արեւելահայերս, ազգային յիշողութեան կորուստ կոչուող սովետական ծրագրի շրջանակում մոռացանք բաւականին կարճ ժամանակահատուածում (ընդամէնը եօթանասուն տարում): Ցաւալի է, բայց պիտի արձանագրեմ, որ ռուսական կայսերապետութեան  ճիրաններում գտնուելով՝ մենք շատ բան ենք մոռացել (առաջին հերթին՝ մեր ազգային ուղղագրութիւնը):

Այսօր Հայաստանում լրագրող կոչում ենք նրան, ով կարողանում է աղմկայարոյց, յաճախ իրականութեանը չհամապատասխանող նիւթեր տարածել: Թէ ինչպէս է գրում, արդէն կարեւոր չէ. յերիւրանքների ծարաւի ընթերցողը չի էլ նկատում բառը, ուր մնաց, թէ արժեւորի ընթերցածը: Լաւ լրագրողը ոչ թէ դիպուկ գրիչ ունեցողն է, այլ ա օժանդակ բայ գործածողը: Այսօր գրող կոչում ենք նրան, ով հայհոյանքներ ու փողոցային բառեր գործածելու հմտութիւններ ունի, ով այդ նոյն ա օժանդակ բայը գրում է բային կից (գրումԱ): Գրական, գեղեցիկ հայերէնով գրող մեր ստեղծագործողներն այսօր  ժամանակավրէպ են: Այո՛, այո՛, մի՛ զարմացէք, այսօր յարգի է փողոցային բառապաշարը, որը, չգիտես ինչպէս, սկսել ենք անուանել ժողովրդական: Էջեր ենք մրոտում մութ կեանքով ապրող հասարակական խմբերի նուաստ  բառապաշարով եւ այդ ամէնն անամօթաբար հրամցնում-մատուցում որպէս ժողովրդի հիւթեղ, խօսակցական բառուբանով ստեղծուած պարզ, հանրամատչելի գրականութիւն Պարզ գրականութիւնն անկեղծ, մարդկային հոգու խորքերը հասնող, ոչ թէ հայհոյալից, կենդանական-վայրի բնազդներ ծնող խօսքն  է Էլ չեմ խօսում գրականութեան ուսուցողական-դաստիարակչական բնոյթն անարգելու մասին Եւ այսքանից յետոյ մեր գրականութեան վիթխարի բաժինը պարսաւանքի՞ ենթարկել յուզումի առկայութեան համար

Մենք՝ նոր օրերի արեւելահայ դպիրներս, հեռացել ենք մեր լեզուից, նրա պատմութիւնից, սակայն չենք ծուլանում տեղի-անտեղի առնել սարսափազդու  քննադատի գրիչը

Բայցեկէք այդ գրիչը վայր դնենք. մեր լեզուն, մեր գրականութիւնը վտանգուած ենԱյս պահին արեւելահայերէնը եւ արեւելահայ գրականութիւնը Հայաստանի  Հանրապետութիւնում նոյնքան վտանգուած են, որքան արեւմտահայերէնը եւ արեւմտահայ գրականութիւնը Սփիւռքի պայմաններում 

ԴԻՒՑԱԶՆԵՐԳԱԿ ԳՐՈՂՆԵՐԸ ԵՒ ՆՐԱՆՑ ՇԱՌԱՒԻՂՆԵՐԸ
Ինչեւէ, գրաբարի շքեղ, ճկուն ու բարբարոս բառուբանը ցայսօր մնացել է Մեծասքանչ արեւմտահայերէնի սեփականութիւնը, քանզի արեւմտահայերէնը մշտապէս ձգուել է դէպի արմատները: Վարուժանն է խօսում, եկէք լսենք. Ժողովուրդին  ջղագրգիռ, գերզգայնիկ եւ արիւնահեղց ծոցին մէջ սաղմնաւորուեցաւ այդ լեզուն, եւ ան ամէնէն աւելի հարազատ կերպարանքը կը ներկայացնէ Եղիշէի բարբառին (Դանիէլ Վարուժան, Հայ լեզուի խնդիրը յօդուած, 1911):

Եթէ հայերէնի արեւելահայ ճիւղը ռուսական դեմոկրատական հոսանքների ազդեցութեամբ ժողովրդական եղաւ, ջանաց ժողովրդի՛ն հասկանալի լինել ամէնից առաջ (Հրաչեայ Աճառեանը պնդում է, թէ արեւելահայերէնը զարգացաւ ու յղկուեց Մոսկուայի Լազարեան ճեմարանի ուսանողութեան շուրթին), ապա արեւմտահայ ճիւղը ձգտեց պատկերել թուրքական տիրապետութեան տակ ապրող հայութեան ցաւը, ըմբոստ ոգին: Արեւմտահայերէնը գուցէ չունեցաւ ժողովրդի  հոգու բաբախիւնը, սակայն կարողացաւ ուրուագծել ջղայնութիւնը ենթակայական յոյզերու (Դ. Վարուժան): Անհրաժեշտ էր հայրենեաց ոգին ներարկել զանգուածներին, եւ այստեղ նորի՛ց է ծնւում յուզում կոչուածը: Մինչ մենք՝ հայոց արեւելեան կողմեցիներս, ծնկի էինք իջել ռուս եղբօր առջեւ՝ նրա քղանցքը համբուրելու, հայոց արեւմտեան կողմեցիները ըմբոստանում էին բարբարոսների դէմ, աղաղակում էին իրենց ցաւը, ճչում էին ի խորոց   հոգու Եւ ճիչն այդ երգ դարձաւ, ներբող  դարձաւ եւ աղօթք: Եւ ճիչն այդգեղեցիկ էր

Դիւցազներգակնե՛ր են արեւմտահայ գրողները, ուժգին ու բարբարոս գրչի տէր արուեստագէտներ. նրանք Վարդանանց դարի պատմիչների գրչով պատկերեցին Ֆիդայիների դարը:

Այսօր հայկական սփիւռքում ստեղծագործող գրագէտներից շատերը հարազատ ժառանգորդներն են շքեղ գրաբարի բառապաշարով արեւմտահայ գրականութիւնը կերտողների: Նրանց ստեղծագործութիւններում յուզումի նշոյլներ տեսնելով՝ պարզապէս մտաբերենք ըմբոստ ոգին, միաժամանակ զգայուն հոգին արեւմտահայ  ոսկեղէնիկ լեզուի:

Գրականութիւնը լեզուով է կերտւում ու ապրում

ԱԶՆԻՒ, ԿՈՐՈՎԻ ՈՒՂԵԿԻՑԸ
Ուզում եմ՝ Վարուժան Դանիէլը աւարտին հասցնի խօսքս. Հայերէնը միա՛յն պիտի ըլլայ կորովի, ազնիւ ու դասական: Սա հաւասարապէս վերաբերում է հայոց գրական աշխարհաբարի երկու զաւակներին:

Այդժա՛մ միայն մեր լեզուն կը փրկուի, մեր գրականութիւնը կը մաքրագործուի, մեր դպրոցը հայալեզու կը դառնայ, մեր ազգը կը ծաղկի, մեր երկիրը պետութիւն կը դառնայ, իրականութիւն կը դառնայ մեր  երազը աշխարհասփիւռ եղբայրներին միմեանց կամրջելու

Հայերէ՛նն է մեր ազնիւ, կորովի ուղեկիցը արարչագործութիւնից մինչեւ յաւերժութիւն

Տպագրվել է Բէյրութի ԲԱԳԻՆ գրական հանդէսի
2011 թ. 1ին համարում (էջ 39-43)

Permission for publishing in Azad-Hye obtained from the author.

Other articles by Maro Khachatryan:
Գրագէտ Պօղոս Սնապեանին հետ


Added: Tuesday, July 12, 2011
Hits: 4674
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.