Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Science > I, the Prime Minister, Avetik and the Universe...

By Aram Papayan

(Note: This article by Aram Papayan encourages the authorities in Armenia to publish a popular science book written by Avetik Grigoryan. The 464-pages book entitled "From the depth of centuries to the Universe", was eventually published in 2013. In the photo journalist Maneh Hakobyan with author Avetik Grigoryan flipping through the newly published book. Photo source: Hetq. The English text is abridged).

Azad-Hye

I have lots of similarities with the Prime Minister. For example, we both are good in talking, but as for working - well, we are almost not into it.

Most importantly, both the Prime Minister and I value the importance of science very much. Yes, we do value it, so what? There are also differences; in the beginning the Prime Minister was talking about "knowledge base" a lot, even in facebook serious discussion started whether the terminology is "knowledge base" or "knowledge basis", and it was concluded that the former option is correct, however science did not gain anything (In this country if there is anything to brag about it is "knowledge").

We both are respected in our society, we both have surroundings, especially since after one or two glasses we become more friendly. And the difference is that after I drink I take my guitar and start singing, while the Prime Minister due to the nature of his job, goes on the air, well, this is his song, I guess. Well, what else he can do? The entire nation is waiting for his song to feel happy. The people have already realized that the Prime Minister, just like me, is only a singer, not a doer.

The Prime Minister has a blog, and I have a Facebook page. In his blog he recommends people to read Vonnegut's "Bluebeard" in order to distract them, while I hit the target and advise them "hey, people, read Avetik Grigoryan's book!" The man has done a great job, he would be carried on shoulders abroad, his students ensure nearly half of the victories brought to Armenia at international Olympiads. The man is doing a great job, unlike me or the Prime Minister, he doesn't like to talk much, so few people know about him. I do not have a blog, but I have a Facebook page, so you are welcome… in my page I recommend to subscribe to Avetik's to-be-published book "From the depth of centuries to the Universe". I call upon the Prime Minister to subscribe as well, since people like Avetik make our country knowledge-based, and not the ones who only talk, like me or him.

The Prime Minister and I are both very fond of books, although (between you and me) only a few people like books. The Prime Minister even declared a "book day" – a book holiday and recommended to present books to each other on that day. He has not done anything bad. And I recommend presenting each other Avetik's to-be-published book. I, for instance, like many, many people have subscribed to the book, and what about the Prime Minister? Moreover, if he would subscribe to five or ten thousand copies, help publishing the book, distribute it to all High School pupils, then children will gain a deep knowledge of astronomy, cosmology, aeronautics, physics, and many other disciplines. The book has an accessible language. With the act of publishing the book, the Prime Minister would, at least, have done very patriotic and memorable thing during his not so glorious tenure as a Prime Minister. I am saying this thinking about him and for his own sake...

I have just remembered a story. They say when Parajanov was detained again, French President was at a visit to the Soviet Union and met President Leonid Ilyich Brezhnev in Moscow. After discussing many important governmental topics, the guest asked how Sergey Parajanov was doing. Brezhnev gives him an answer, but after the guest leaves, he immediately calls his subordinates and asks them who is Parajanov? "Since many famous people are interested in him... free him from prison, we are disgracing ourselves", he has concluded.

So, Mr. Prime Minister, to not get into disgraceful situation, we should be aware about the merited works written by our compatriots, so as when foreigners ask us we will be able to answer. We have no right to ignore Avetik's book.

I and the Prime Minister continue to live life the way we know, while Avetik Grigoryan and his students, who love him very much up to idolizing him, are waiting ... the day, the bright day in the future when the book will be finally published. These children have written to Minister Ashotyan, hoping he could assist in publishing the book and in introducing it to school curriculum as supplementary material. The answer was – it's not the right time now, it may be considered for 2014. At least the Prime Minister, as a superior, could make them publish…

OK, people, I have some business to do so I should go, and you better think what you are going to do.


TEXT IN ARMENIAN

Ես, վարչապետը, Ավետիքն ու Տիեզերքը

Արամ Պապայան

Ես ու վարչապետն ահագին նմանություններ ունենք.  օրինակ, հասարակ բան՝ ինձ ասում են՝ Արամ ձյաձյա, իսկ վարչապետին՝ պարո՛ն վարչապետ։ Բայց, չէ, սա ոնց որ էնքան էլ նմանություն չէր… բայց նմանություններ հո շատ կան։ Օրինակ, երկուսս էլ խոսելուց լավ ենք, իսկ գործի մեջ՝ դե ընենց… առանձնապես չկանք։

Ամենակարևորը՝ վարչապետն էլ, ես էլ շատ ենք կարևորում գիտությունը։ Կարևորում ենք, բայց մե՞ջն ինչ կա։ Տարբերություններ էլ կան. վարչապետը սկզբում շատ էր խոսում գիտելիքահենությունից, նույնիսկ ֆեյսբուքներում սկսեցին լուրջ քննարկել՝ գիտելիքահե՞ն, թե՞ գիտելիքահենք, վերջն եկան կանգնեցին առանց ք տարբերակի վրա, բայց գիտությանն էդ հեչ բա՜ն էլ չտվեց։ (Էս երկրում թե մի բանով կարանք գլուխ գովալ՝ էն է, որ գիտելիք ունենք: Դրա համար էլ գիտելիքահեն ա ասում: Բա որ ծո՜վ ունենայինք, ծովից-ծով Հայաստա՞ն՝ ի՞նչ պիտի ասեր… – թարս բանա ստացվում:) Վարչապետին մի քիչ ձեռ առան. ու գործ, մեկա՝ չարեց, բայց պետության հիմքում գիտելիք դնելու մասին խոսելը թարգեց։ Գործում ես էլ չկամ, բայց, ի տարբերություն իրա, ես «մինչ ի մահ, կախաղան, մինչև անարգ մահու սյուն» միտք չունեմ գիտության թեման թարգելու։ «Ես Արամն եմ, քաջ Արա-մը…»

Մենք երկուսս էլ շրջապատում հարգված, շրջապատ ունեցող մարդիկ ենք, մանավանդ որ 1–2 բաժակ գցում ենք, ավելի ընկերական ենք դառնում։ Դե տարբերությունն էլ՝ որ խմելուց հետո ես կիթառս վերցնում սկսում եմ երգել, իսկ վարչապետը, պաշտոնի բերումով, եթեր ա դուրս գալիս. դե իրա երգն էլ՝ էդ ա։ Ի՞նչ անի. մի ամբողջ ազգ իրա երգին ա սպասում, որ ուրախանա, ժողովուրդն արդեն հասկացել ա, որ վարչապետն, ինձ պես, մենակ երգող ա, գործ անող չի։

Վարչապետը բլոգ ունի, ես՝ ֆեյսբուքում էջ։ Ինքն իրա բլոգում խորհուրդ էր տալիս կարդալ «Կապտամորուսը», որ ժողովրդին շեղի, իսկ ես խփում եմ նշանակետին, խորհուրդ եմ տալիս՝ ժողովո՛ւրդ, կարդացեք Ավետիք Գրիգորյանի՛ գիրքը։ Մարդը մեծ գործ ա արել, արտասահմանում էդ մարդուն թևերի վրա կտանեին, իրա ուսանողներն են ապահովում մեր երկրից օլիմպիադա գնացած երեխեքի բերած հաղթանակների համարյա կեսը, համարյա մեծ մասը (…բայց մի հատ տղաներին պետքա հարցնել, թե իրականում ինչքանն են բերում, հանկարծ սխալ բան ասած չլինեմ):  Գո՜րծ ա անում մարդը, ու, ի տարբերություն ինձ ու վարչապետի, շատ խոսել չի սիրում, դրա համար մարդուն քչերն են ճանաչում։ Ես բլոգ չունեմ, բայց ունեմ ֆեյսբուքում էջ, համեցե՛ք… էջումս խորհուրդ եմ տալիս բաժանորդագրվել Ավետիքի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքին, վարչապետին էլ եմ կոչ անում, քանի որ Ավետիքի պես մարդիկ են մեր երկիրը դարձնում գիտելիքահեն, ոչ թե իմ ու վարչապետի նման՝ պռոստո խոսողները։

Հետո՝ ես ու վարչապետը գիրք շատ ենք սիրում, չնայած (խոսքը մեր մեջ) գիրք կարդալ քչերն են սիրում, քչերը, բայց արժանավորները՝ մեկը ես ։) Վարչապետը նույնիսկ գրքի օր՝ տոն էր հայտարարել ու խորհուրդ տվել էդ օրն իրար գիրք նվիրել։ Վատ բան չի ասում մարդը։ Ես էլ խորհուրդ եմ տալիս իրար նվիրել հենց Ավետիքի «Դարերի խորքից դեպի Տիեզերք»-ը։ Ես, օրինակ, շատ-շատերի պես բաժանորդագրվել եմ, իսկ վարչապե՞տը։ Ավելին, վարչապետը եթե բաժանորդագրվի մի 5–ից 10 հազար օրինակ, օգնի տպագրելու գիրքը, իր կողմից բաժանի բոլոր դպրոցների բարձր դասարաններին, երեխաները խորը գիտելիքներ ձեռք կբերեն աստղագիտությունից, տիեզերագնացություն–օդագնացությունից, ֆիզիկայից, էլի շատ առարկաներից, կարևորը՝ մատչելի լեզվով մատուցված, ու ամենակարևորը՝ գոնե մի ազգանվեր ու հիշվող գործ արած կլինի նա՝ վարչապետ լինելու իր ոչ այնքան փառահեղ պատմության մեջ։ Իր համար եմ ասում…

Մի պատմություն հիշեցի։ Ասում են՝ երբ Փարաջանովը հերթական անգամ բերդում նստած էր, Մոսկվա՝ Լեոնիդ Իլյիչ Բրեժնևինա այցելում Ֆրանսիայի պրեզիդենտը։ Կառավարական կարևոր թեմաներ քննարկելուց հետո նա հարցրելա՝ ինչպե՞ս է Սերգեյ Փարաջանովը, Բրեժնևը մի բան սվաղում, անցնումա առաջ, ֆրանսիացուն ճանապարհելուց անմիջապես հետո կանչում ենթականերին ու հարցնումա, թե ովա էդ Փարաջանովը, նրա մասին հետաքրքրվել են նաև Ֆելինին, Ներուդան, էլի շատ հայտնի մարդիկ… ազատեք դրան բանտից, խայտառակվում ենք։

Բա՜, պարոն վարչապետ, որպեսզի խայտառակ վիճակների մեջ չհայտնվենք, պիտի ճանաչենք արժանավոր գործեր արած մեր հայրենակիցներին, որ հետո արտասահմանից հարցնեն` անտեղյակ չլինենք։ Մենք իրավունք չունենք անտեսելու Ավետիքի գիրքը։ Անձամբ ինձ գիրքը հարազատա նրանով, որ խոսումա Տիեզերքի անհունից, իսկ ես Թումանյանի քառյակներից սիրում եմ էս տողերը՝ «Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին…»։ Ես կյանքին փիլիսոփայաբար եմ մոտենում ու վերլուծաբար մտածում, որ «…Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն, Մեկն ապրում է, մյուսն ըսպասում…»

Ես ու վարչապետը մեր ձևի ապրում ենք, բայց Ավետիք Գրիգորյանն ու իրեն պաշտելու աստիճան սիրող իր աշակերտները սպասում են… թե երբ կգա գալիքի էն պայծառ օրը, երբ վերջապես գիրքը կտպագրվի։ Էդ երեխեքն էլ հույսով Աշոտյանին նամակ գրեցին, որ օգնի տպելուն ու դպրոցի ծրագրերում որպես օժանդակ ձեռնարկ մտցնելուն: Պատասխանեցին, որ հիմա դրա ժամանակը չէ՝ 14 թվին կմտածեն: Գոնե վարչապետը, որպես վերադաս, մի հատ վրաները խոսեր…

Դե լավ, ժողովուրդ, ես հիմա գործով դուրս եմ գալիս, դուք մտածեք թե ինչ եք անում։

Source for Armenian text: http://1lur.am/am/?p=82119

Related topics:

Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք»-ը՝ շուտով

Գիրք, որ ծնվեց մեծ ջանքերի արդյունքում, գիրք, որ մեծ հույզեր պարգևեց, գիրք, որ մեծ առաքելություն ունի

Գիրք, որի ծնունդն արժե՛


 


Added: Friday, May 17, 2013
Hits: 3310
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.