Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Armenians in Georgia > Մաթեմատիկայի բնագաւառի նուիրեալ մանկավարժ Վարդուհի Մուրադեան

A letter by Vahe Sargsyan, an expert in "Mitk" (Thought) analysis center in Yerevan, addressed to President of Armenia Serzh Sargsyan, in which he explains the circumstances concerning the forced termination of his mother Varduhi Muradyan from her position as mathematics teacher in the village of Ghado in Javakhk (Armenian populated region in Georgia) after serving for 30 years.

Varduhi Muradyan, a teacher of several hundreds student, has been always involved in education. She had no political or other activities whatsoever. It is believed that the Georgian authorities have expelled her because of the activities of her son Vahe Sargsyan.  

Բաց Նամակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանին

Մեծարգոյ Պարոն Նախագահ,

Վրացական իշխանութիւնների կողմից Ջաւախքում իրականցուող հակահայ քաղաքականութիւնը, մերթ ընդ մերթ ստանալով անձնաւորուած երանգ` հասաւ նաեւ մեր ընտանիքին: Սոյն ուսումնական տարուայ սկզբին Ջաւախքի Ղադօ գիւղի բազային դպրոցից հեռացուեց մայրս` ուղիղ 30 տարուայ վաստակաւոր ուսուցչուհի Վարդուհի Մուրադեանը: Վերջինս տնօրէնի բանաւոր թոյլտուութեամբ Սեպտեմբերի 1-12-ը յարգելի պատճառով բացակայել էր աշխատանքից` չգտնուելով երկրում (Վրաստանի դպրոցներում ուսումնական տարին սկսուել է Սեպտեմբերի 15-ին), վերադառնալով` վերջինիս տնօրէնը հեռացնում է աշխատանքից:

Պարոն Նախագահ, բոլոր հիմքերն ունեմ` վստահեցնելու Ձեզ, որ մօրս հեռացումը կապուած է իմ` Ջաւախքի ուղղութեամբ Երեւանում իրականացուող վերլուծական-քաղաքական աշխատանքների հետ: Այս կարծիքին է նաեւ դպրոցի տնօրէն Լ. Դավթեանը, որին, իր խօսքերով, ուղղակի ստիպել են գրելու հեռացման հրամանը: Փաստենք, որ նոյն դպրոցում նոյն օրերին բացակայել են եւս երկու ուսուցիչներ (իսկ շրջանում` տասնեակի հասնող), սակայն վերջիններս անգամ նկատողութիւն չեն ստացել եւ հանգսիտ աշխատում են:

Մօրս աշխատանքի վերականգնման խնդրանքով, օգտագործելով իրենց անձնական եւ ծառայողական կապերը, արդարացիօրէն միջամտել են տասնեակ հասարակական գործիչներ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամաւորներ եւ անձամբ ինքը` ՀՀ Կրթութեան եւ Գիտութեան Նախարար Ա. Աշոտեանը: Սակայն վրացական կողմի համար ցանկացած հայահալած քայլ հազարապատիկ աւելի կարեւոր է, քան հարևան-բարեկամ երկրի բարձրաստիճան պաշտօնեայի որեւէ արդարացի խնդրանք:

Մեծարգոյ Նախագահ, վստահեցնում եմ Ձեզ, որ վրացական այս քայլը ոչ միայն հակահայկական է, այլեւ` հակամարդկային, քանի որ ոյժերի ծաղկման շրջանում գտնուող Ջաւախքի լավագոյն մանկավարժի (իմ մայրը, բացի մանկավարժութիւնից, չի զբաղուել որեւէ այլ, օրինակ, հասարակական աշխատանքով, իսկ նրա աշակերտները հարիւրներով աւարտել են ՀՀ լաւագոյն բարձրագոյն ուսումնական հաստատութիւնները, դարձել փայլուն մասնագէտներ, 3-ը` որպէս գիտնական, աշխատում են ներկայումս Գերմանիայում, 1-ը` ՀՀ-ում) ապօրինի հեռացումը եւ աշակերտներին ուղղակի զրկելը բարձրակարգ կրթութիւն ստանալուց` այլ կերպ չեմ կարող որակել:

Մեծարգոյ Նախագահ, մայրս շատերի նման չի լքել Հայրենի Ջաւախքը, նա հերոս կին է, մաթեմատիկայի բնագաւառի նուիրեալ մանկավարժ: Ուստի` որպէս համայն հայութեան շահերի պաշտպան` հարկ համարեցի այս ամէնը փոխանցել Ձեզ` ակնկալելով, որ առաջիկայում Ձեր միջամտութիւնը չի ուշանայ:

Յարգանքներով`
Միտք վերլուծական կենտրոնի փորձագէտ,
Վահէ Սարգսեան

Photo of the school in the village of Ghado in Javakhk


Added: Friday, December 09, 2011
Hits: 2351
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.