Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Humour by Gsmit (ԿՍՄԻԹ) > Եկեղեցի երթալէն առաջ

GSMIT writes about a conversation between him and his wife before going to the church. Wife gives instructions about how to behave there, what to do and what not to do.

Առաւօտ Լուսոյ

Կսմիթ

Ազատ-Հայ կայքին յատուկ

-Եփրեմ հոգիս, այո ըսէ:

-Այո:

-Չէ՛ չէ՛, չեղաւ, ամբողջ հոգիով եւ մի քանի անգամ:

-Ամբողջ հոգիով եւ մի գանի անգամ:

-Եփրեմ, իրաւ խելգդ թռցուցեր ես, այոն մի քանի անգամ ըսէ:

-Հա, հիմա հասկցայ:

-Ուրեմն ըսէ, մեռցուցիր այլեւս:

-Այո, այո, այո:

-Վաղը Կիրակի է, եկեղեցի պիտի երթանք:

-Ո՛չ, ո՛չ, ո՛չ:

-Ինչո՞ւ համար:

-Ես անտառ պիտի երթամ:

-Անտառը ի՞նչ պիտի ընես:

-Վայրի խոզի որսորդութիւն:

-Ես կը վախնամ որ քեզի որսան:

-Մի վախնար քեզի հետս պիտի չտանիմ:

-Անտառ երթալ չկայ:

-Կայ, խօսք տուած եմ:

-Որո՞ւն, խոզերո՞ւն:

-Ո'չ, ընկերներուս:

-Նոյնն են:

-Քու ընկերուհիներէդ շատ աւելի լաւ են:

-Եթէ եկեղեցի չերթաս, անտառ ալ  չես կրնար երթալ մինչեւ կեանքիդ վերջը, կամ կ՛երթաս եւ հոն կը մնաս:

-Լաւ, ոչ հոս ոչ ալ հոն:

-Ուրեմն մամայենցս կ՛երթանք:

-Եկեղեցի կ՛երթամ:

-Ապրիս: Առտու կանուխ տուշդ կ՛առնես, կ՛ածիլուիս, նոր քոսթիւմդ եւ փողկապդ, կօշիկներդ կը ներկես, գուլպաներդ նոյն գոյնը կը հագուիս եւ քայլ առաջ:

-Ինչո՞ւ հարսանիք կայ:

-Պսակը առտու չըլլար, հոգեհանգիստ կայ:

-Ո՞վ մեռաւ նորէն:

-Անշուշտ ծանօթ մը կ՛ելլէ:

-Հոս նայիր, քեզի աղուոր նուէր մը կ՛առնեմ, ձգէ վաղը որսի երթամ, եկեղեցիէն վազ անցիր:

-Մամաս շատ կարօտցած է մեզի:

-Լաւ, համոզեցիր:

-Հիմա ցնծա՛ տեսնեմ:

-Ի՞նչ պիտի ցնծամ:

-Դ-ր-ա-մ, դրամ, տոլար կամ եւրօ:

-Ինչո՞ւ համար:

-Դուն իրաւ խելքդ թռցուցեր ես: Նոր հագուստ պիտի առնեմ, մազերս շինել պիտի տամ, կօշիկ, պայուսակ, միտք ունիմ լաւ մատանի մըն ալ առնել:

-Այս բոլորը սիրով կ՛ընդունիմ եթէ ձգես որ որսի երթամ:

-Մամայիս ճաշերը կարօտցած եմ:

-Դուն անցալ շաբաթ նոր հագուստ արիր եկեղեցիին համար:

-Ի՜նչ է, ինծի քիւրտ կարծեցիր, ամեն կիրակի նոյն հագուստով որ երթամ:

-Գոնէ մատանիէն վազ անցիր:

-Լաւ ապարանջան մը կ՛առնեմ:

-Փրկութիւն չկա՞յ:

-Հոս նայիր մի քանի ըսելիքներ ունիմ:

-Հրամանքդ տիրուհիս:

-Դուռէն ներս մտած ատենդ խաչ կը հանես եւ մարդու հետ չես խօսիր:

-Ընդհանրապէս դուն ես խօսողը:

-Ես ուրիշ եմ, խօսածս գիտեմ:

-Ի՞նչ բանի մասին կը խօսիք:

-Նորաձեւութիւններու, ֆիլմերու, հա անցալ տարուան քահքէի չափերն ալ հոնկէ առի:

-Համո՞վ էր:

-Մամաս պատրաստեց:

-Անոր համար փորս քշեց:

-Մտնելուդ պէս հոգեհանգիստի դրամ կը վճարես:

-Որուն համար մամադ ողջ է դեռ:

-Բոլոր ննջեցեալներուն:

-Գլխուս վրայ:

-Յետոյ մի քանի հատ մոմ կ՛առնես, մէկ հատ չառնես թող չըսեն թէ ինչ կծծի է:

-Ատ ալ եղաւ:

-Սրբապատկերներուն առջեւ աղօթելէ ետք կը նստիս եւ կը հետեւիս ժամերգութեան: Տեղէդ շարժիլ չկայ:

-Ատիկա շատ դժուար է երեք ժամ:

-Ինչո՞ւ համար:

-Ամէն կիրակի նոյն յայտագիրն է, մարդ կը ձանձրանայ:

-Դուրսը ի՞նչ պիտի ընես:

-Սիկարէթ մը կը ծխես, ծանօթ կը տեսնես քիչ մը քաղաքականութեան մասին կը խօսիս, քիչ մը ֆութպօլ:

-Քիչ մըն ալ կնիկներու մասին: Դուրս ելլել չկայ:

-Հրամանքդ:

-Պատարագի ատեն բարձրաձայն կ՛երգես ագռաւի ձայնովդ:

-Արդէն ես միայն Հայր Մերը գիտեմ:

-Ուշադրութիւն ըրէ քարոզի ատեն չքնանաս:

-Եթէ Տէր Գոգոն ձանձրանալիք բան չըսէ չեմ քնանար:

-Ափսէով դրամ հաւաքած ժամանակ գլուխդ մասնաւոր միւս կողմ մի դարձներ, իբր թէ չտեսար:

-Սնանկութեան ճամբան բռնեցինք:

-Ողջագուրուելու ժամանակ ալ ուրիշ կնիկներուն չհամբուրես:

-Այդ բաժինը կը սիրեմ:

-Յետոյ հաղորդութիւն կ՛առնես:

-Ինչո՞ւ համար:

-Մեղքերդ քաւելու

-Դեռ երկու տարի առաջ առի:

-Առտու նախաճաշ չես ըներ:

-Ուրկէ՞ պիտի գիտնան:

-Կ՛ելլես փաչա կամ ֆուլ կ՛ուտես սխտորին հոտը կ՛ելլէ:

-Ես հում ճիկեր պիտի ուտեմ:

-Չհամարձակիս:

-Լաւ, պանիրով պէօրեկ:

-Երբ որ աղօթքի ժամանակ ոտքի ելլեն դուն ալ կ՛ելլաս:

-Ատիկա չեմ կրնար սորվիլ:

-Ուրիշներուն նայիր, նստողին հետ կը նստիս, կանգնողին հետ կը կանգնիս:

-Երանի կարմիր կանաչ լոյս դնեն:

-Դուրս ելած ժամանակ դրամ դնելու չմոռնաս, մասերն ալ չյափշտակես, չտես է կ՛ըսեն:

-Ուրիշ բան մնա՞ց:

-Այո, քանի սիրտդ այնքան խոզ կ՛ուզեկոր, մամայիս ըսեմ խոզի խորոված թող պատրաստէ, եկեղեցիէն վերջ հոն կ՛երթանք:


Added: Monday, April 25, 2011
Hits: 3096
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.