Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Karabakh > Freedom House-ի գնահատականը Արցախի մասին

"Azat Haik" criticizes the latest "Freedom House" report on Karabakh. For more information contact Ruben Mnacakanjan at the address given below.

«Ազատ Հայք»ից ստացել ենք Freedom House-ի Արցախի մասին տրված գնահատականին վերաբերող հայտարարություն:

Ի պատասխան 2010 թ. մայիսի 23-ին  Արցախում անցկացված  ԱԺ ընտրություններին «Freedom House»-ի տված գնահատականի՝ մեր անվստահությունն ենք հայտնում  հրապարակման առնչությամբ։

Բարձր գնահատելով «Freedom House»-ի  միջազգային վարկանիշը՝  «Ազատ Հայքը» առաջարկում է.
 
1. Ձեռնպահ մնալ  չվկայակոչված փաստերով եզրակացություններ հրապարակելուց.

2. «Freedom House»-ը 2011 թ. հունվարի 13- ի զեկույցում տեղական կամ միջազգային ո՞ր դիտորդների զեկույցների հիմքով է Արցախի Հանապետությունը բնորոշել որպես ոչ ազատ տարածք եւ Արցախում ձեւավորված 16 ընտրատարածքների  272 տեղամասերից որոնցում եւ ո՞ր ժամերին են այնպիսի խախտումներ արձանագրվել, որը միջազգային այդ կազմակերպության համար հիմք է ծառայել նման եզրակացություն տարածելու.

3. «Ազատ Հայք»- ի փորձագետներ Ռուբեն Մնացականյանին, Սամվել  Սեդրակյանին, Լուսինե Մնացականյանին ընդգրկել հակամարտության գոտիներում «Freedom House»- ի կողմից իրականացվող դիտորդական առաքելությունների ցուցակներում:
 
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ԼՂՀ ԱԺ 2010 թ. ընտրությունների առնչությամբ արված եզրակացության վերաբերյալ «Freedom House»-ից եռամսյա ժամկետում պարզաբանումներ չստանալու դեպքում «Ազատ Հայքը» դատական կարգով կվիճարկի «Freedom House»- ի 2011թ. հունվարի 13-ի հայտարարության արժանահավատությունը։

Հայ ժողովուրդը, դիմագրավելով փորձությունների մի ամբողջ շրջան, 1988 թ. ձեռնամուխ եղավ Արցախ աշխարհի ազատագրմանն ու միացյալ Հայաստանի վերականգնմանը, սակայն երկրի քաղաքական ու տնտեսական ղեկին հասած մարդկանց անհեռատեսությունը խորը հիասթափություն առաջացրեց:

Արդյունքը եղավ այն, որ լարվածությանը չդիմանալով՝ երկրի բնակչության զգալի մասը հեռացավ հայրենիքից, իսկ շատերն էլ փորձեցին փրկության դեղահաբեր որոնել կասկածելի միությունների ու դաշինքների մեջ:

Վիճակն հատկապես ծանրացավ 1995 թվականից ի վեր, երբ կասկածի տակ դրվեցին իրար հաջորդող համապետական ընտրությունների օրինականության հարցերը, ինչը հանգեցրեց նրան, որ վարչախումբը խճճվելով օթյակային, օտարահաճո քաղաքականության լաբիրինթոսում՝ ներքաշվեց հայության ձեռքբերումների փոշիացման գործընթացի մեջ եւ երկրի կառավարման դաշտից դուրս մղվեց:

Հերթափոխի եկած վարչախումբը կատարվածից դասեր քաղելու փոխարեն Հայաստան ներմուծեց օրենքներ, որոնց առնչությամբ գործող ու նախկին վարչախմբերը փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով պալատական դիմակայությունը տեղափոխեցին փողոց եւ 2008 թ. գարնանը Երեւանը դարձրեցին արյունահեղության հանցաբեմ:

Այս ու սրանից բխող իրողությունները գնահատելով,2012 – 13 թ.թ. ընտրություններին ընդառաջ, ընտրապայքարի պատրաստվող արտախորհրդարանական եւ մանդատակիր ուժերին հիշեցնում ենք 1999 ից 2005 թ.թ. ԱԶԱՏ ՀԱՅՔ-ի բարձրաձայնած առաջարկություններից երկուսը.

1. փակել քաղաքական ու բարոյական կապիտալի յուրացման ճանապարհը եւ 5 %-ի սահմանը չհաղթահարած քաղաքական ուժերի քվեն որպես ռազմաավար հաղթողների միջեւ բաժանելու փոխարեն` այն փոխարկել համապատասխան պատգամավորական տեղերի եւ հատկացնել 5 %-ի սահմանը չհաղթահարած ուժերին.

2. ընտրողների կողմից քվեաթերթիկներ ստանալու մասին վկայող գրանցամատյանների կրկնօրինակները, մինչեւ ընտրությունների արդյունքների հրապարակումը, տպագրել եւ անվճար տրամադրել ընտրություններին մասնակցած ուժերին, լրատվամիջոցներին, դիտորդներին, վստահված անձանց եւ շահագրգիռ քաղաքացիներին:

Ի հավելումն նշված առաջարկների,
 
2012 – 13 թ.թ. ընտրություններում ընտրակաշառքների շրջանառությունը նվազեցնելու նպատակով կոչ ենք անում ընտրություններին մասնակցած ընտանիքների համար սահմանել կոմունալ վճարումների արտոնություններ (զեղչերի ձեւով), որով վերջ կդրվի 5 կամ 10 հազար դրամով քվեները վաճառելու սովորույթին:

Եթե մինչ առաջիկա ընտրությունները վերոնշյալ առաջարկությունները չընդունվեն, ընտրողներին կոչ ենք անելու կիրառել ակտիվ բոյկոտի մեխանիզմը, այն է` գնալ ընտրությունների եւ մեծ, շատ մեծ խաչ դնել քվեաթերթիկի վրա:

«ԱԶԱՏ ՀԱՅՔ»

azataik@freenet.am, azataik@rambler.ru, lusolusmn@rambler.ru


Added: Friday, February 18, 2011
Hits: 4130
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.